Բին Սալամանի կեղծ հայտարարությունները` ուժի ցուցադրման նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87722-Բին_Սալամանի_կեղծ_հայտարարությունները_ուժի_ցուցադրման_նպատակով
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, որն անցյալ շաբաթվանից գտնվում է Միացյալ Նահանգներում, օգտագործելով առիթն Իրանի վերաբերյալ կեղծ և անհիմն հայտարարություններ է արել: Նա Իրանին ներկայացրել է, որպես տարածաշրջանի անկայունության ու սպառնալիքների աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 08:23 Asia/Tehran
  • Բին Սալամանի կեղծ հայտարարությունները` ուժի ցուցադրման նպատակով

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, որն անցյալ շաբաթվանից գտնվում է Միացյալ Նահանգներում, օգտագործելով առիթն Իրանի վերաբերյալ կեղծ և անհիմն հայտարարություններ է արել: Նա Իրանին ներկայացրել է, որպես տարածաշրջանի անկայունության ու սպառնալիքների աղբյուր:

Wall Street Journal- ին տված վերջին հարցազրույցում նա կոչ է արել արևմտյան երկրներին մեծացնել ճնշումը Իրանի վրա և ուժեղացնել Թեհրանի դեմ սահմանված շրջափակումները:

Բին Սալամն ասել է.- «Մենք պետք է կարողանանք շրջափակումներով կանխել  ռազմական հակամարտությունը: Եթե մեզ չհաջողվի դա անել, հավանաբար առաջիկա 10-15 տասրվա ընթացքում կբախվենք Իրանի հետ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Արաբիայի գահաժառանգի հայտարարություններին, նշել է. «Արաբիայի երիտասարդ գահաժառանգը կամ չի գիտակցում թե ի՞նչ է պատերազմը և կամ էլ ծանոթ չէ պատմությանն ու Իրանի հզորությանը: Խոհեմ կլինի, եթե սաուդցի  փորձառու պաշտոնյաներն  այդ երկրի անփորձ գահաժառանգին հիշեցնեն, թե ինչպե՞ս իրենից շատ ավելի հսկա Սադդամը, ով հավակնում էր լինել արաբական աշխարհի առաջնորդը, իրեն Ղադեսիեի զորավար էր անվանում ու արևելքն ու արևմուտքը և բոլոր արաբական իշխանությունները կանգնած էին նրա թիկունքում, նվաստացավ Իրանի հզոր ու մեծ ժողովրդի կամքի դիմաց»:

Սաուդյան Արաբիան փորձելով կոծկել իր վերջին ձախողումներն ու Եմենում կրած պարտությունը, նոր արկածների է դիմել է տարածաշրջանում: Սակայն հրթիռային հաջող հարվածները և Եմենի ուժերի կողմից կատարված նշանակալի առաջընթացն ակնհայտ են դիտորդի և ռազմավարական հետազոտողների համար:

Սաուդյան Արաբիայի այս ձախողումները նաև նախազգուշացում են կոալիցիայի ուժերի համար, որպեսզի  հրաժարվեն Եմենի պատերազմի շարունակությունից:

Արաբ  հայտնի գրող և վերլուծաբան Աբդոլբարի Աթավանն ասում է.-«Տարածքը կանգնած է  Սաուդյան Արաբիայի նոր ռազմական և վտանգավոր արկածախնդրության դեմ, որը  Եմենի պատերազմը ավարտին   չհասցնելու հիասթափության արդյունքն է: Եմենի ատերազմը դարձել է ֆինանսական և հումանիտար ապարդյուն պատերազմ: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան չի կարողացել կոալիցիա կազմել դիմակայելու Իրանի աճող ուժի դեմ»:

Փաստն այն է, որ Սաուդյան Արաբիան, ռազմական ընդլայնման երազանքով, մտավ իր սահմաններից դուրս ռազմական խաղի մեջ  և սկսեց ուղղակի ու անուղղակի պատերազմներ, սակայն այդ պատերազմներում  հաղթելը միայն երազ է:

Այժմ տարածաշրջանի ժողովուրդների համար ԱՄՆ-ի նպատակն ակնհայտ է դարձել: Սաուդյան համակարգը հավատարիմ է ԱՄՆ պլանների իրականացմանը, հատկապես պաղեստինյան և լիբանանյան «դիմադրության» խմբերի թուլացման հետ կապված: Սակայն հիմա իրավիճակը փոխվել է,  և Սաուդյան Արաբիան չի կարող սպառնալիքներով  իրավիճակը փոխել  իր օգտին և Սաուդյան Արաբիան այնքան թույլ է որ մի քանի զենքի գնումով չի կոարող իր գերակայությունը հաստատել տարածաշրջանում: