Արևմուտքը փորձում է կանխել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87792-Արևմուտքը_փորձում_է_կանխել_ֆուտբոլի_աշխարհի_առաջնության_անցկացումը_Ռուսաստանում
Կիրակի օրը ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ որոշ արևմտյան երկրների հիմնական նպատակն է մեկուսացնել Ռուսաստանին և թույլ չտալ, որ 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթի անցկացումը Ռուսաստանում տեղի ունենա։ Զախարովան նշել է, որ երբեք իրական չի դառնա նրանց այդ ցանկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 15:16 Asia/Tehran
  • Արևմուտքը փորձում է կանխել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում

Կիրակի օրը ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ որոշ արևմտյան երկրների հիմնական նպատակն է մեկուսացնել Ռուսաստանին և թույլ չտալ, որ 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթի անցկացումը Ռուսաստանում տեղի ունենա։ Զախարովան նշել է, որ երբեք իրական չի դառնա նրանց այդ ցանկությունը:

Մոսկվան հայտարարել է, որ Արևմուտքը գաղտնի ու բացահայտ կերպով փորձում է տարբեր կողմերից թուլացնել Ռուսաստանին: Նախքան մարտի 18-ը Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացումը, Արևմուտքը փորձեց խռովություն առաջացնելով, Ռուսաստանի կառավարության դեմ հանել ժողովրդին, սակայն այդ ընտրություններում Վլադիմիր Պուտինի աննախադեպ հաղթանակը ծանր պարտություն էր ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:  Իսկ այս օրերին Բրիտանիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքից հետո Արևմուտքը կրկին հակաքարոզչություններ է սկսել Ռուսաստանին մեղավոր ներկայացնելու և դատապարտելու ուղղությամբ: 

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների ենթադրությամբ՝ Արևմուտքը փորձում է նման քայլերով բոյկոտել հունիսի 14-ին Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման փաստը։

Իհարկե այս ճգնաժամում Բրիտանիան առաջատարի դեր է ստանձնել: Լոնդոնի նպատակն է պատրվակներ գտնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները խստացնելու և 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու համար: Բրիտանիայից բացի, մինչ այս պահը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտել են Լեհաստանը, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Ավստրալիան և Ճապոնիան: 

Այդպիսով ենթադրվում է, որ այդ երկրների պետայրերը ներկա չեն լինի խաղերի բացման հանդիսությանը: Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխտնօրեն Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու՝ Բրիտանիայի փորձի մասին ասել է. «Նրանք հայտարարում էին, թե սպորտը պետք է առանձին լինի քաղաքականությունից»:

Այդպիսով, չնայած իրենց հայտարարություններին․ արևմուտքցիները սպորտը միջոց են ծառայեցնում Ռուսաստանի դեմ հակաքարոզչություն կատարելու համար:

Մոսկվան ևս պնդում է, որ Լոնդոնը ոչ մի ապացույց չունի, որ Ռուսաստանի կառավարությունը դերակատար է եղել նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում: 

Քիմիական նյութերի փորձագետ Լեոնիդ Ռինքի խոսքերով՝  Սկրիպալի թունավորման մեջ ոչ մի շահ չունի Մոսկվան, և հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման շեմին Ռուսաստանը չէր կարող նման քայլի դիմել:

Ակնկալվում է, որ մինչև խաղերի անցկացումը արևմուտքցիները փորձելու են ցանկացած քայլի դիմել խաղերի անցկացումը բոյկոտելու համար: Մոսկվան համոզված է, որ այդ ջանքերն ապարդյուն են և մարզական այս կարևոր իրադարձությունը մեծ շուքով կայանալու է Ռուսաստանում: