ԱՄՆ-ի և Բրիտանիայի հակաիրանական քայլերը
Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բոլորը ծանոթ են Իրաքում, Սիրիայում և Եմենում Իրանի միջնորդավորված ռազմական ներկայությանը և այդ երկրի միջուկային ամբիցիաներին:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուլիամսոնը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված կրկնել է իր նախկին հայտարարությունները, որոնք սակայն հերքվել են ԻԻՀ-ի կողմից:
Ավելի վաղ սաուդցի գահաժառանգը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփին հաճոյանալու համար հայտարարեց, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն Իրանին հեռու չի պահում միջուկային զենք ձեռք բերելուց և պետք է այն մեկ այլ համաձայնությամբ փոխարինել: ԱՄՆ-ի նախագահը տարբեր պատճառաբանություններով փորձում է դուրս գալ ՀԳՀԾ-ից՝ համաձայնության բարեփոխումը գործարքում մնալու միակ պայմանը հայտարարելով: Իրանի միջուկային ծրագիրը ՀԳՀԾ-ին կապակցումն ընդհանուր քարոզչական գիծ է, որն իրականացվում է ԱՄՆ-ի ղեկավարությամբ և եվրոպական որոշ երկրների՝ ներառյալ Ֆրանսիայի և Բրիտանիայի, ինչպես նաև սաուդական ռեժիմի կողմից՝ իրանաֆոբիայի միջոցով տարածաշրջանային ուժային բալանսի վրա ազդելու նպատակով:
Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական ներկայությունն ու դերակատարությունը խափանել է իմպերիալիստական ուժերի պլանները տարածաշրջանում: Ուստի արաբա-արևմտյան ճակատը ջանում է անհիմն հայտարարություններով հակակշիռ դառնալ տարածաշրջանում Իրանի ազդեցիկ դերին:
Բրիտանիայի պաշտպանության նախարարն այնպիսի հանգամանքներում է Իրանին ատոմային ամբիցիաներ ունենալու մեջ մեղադրում, երբ առաջին հերթին՝ ըստ պաշտպանական դոկտրինի Իրանին ատոմային զենքեր անհրաժեշտ չեն: Այս սկզբունքը հիմնավորվում է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանով, ով հարամ է հայտարարել ատոմային զենքը: 2016 թվականի հունվարից ՀԳՀԾ-ի իրականացումից հետո, ՄԱԳԱՏԷ-ն 10 անգամ հաստատել է, որ ԻԻՀ-ը հավատարիմ է միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառություններին և Թեհրանի միջուկային ծրագրերը կրում են խաղաղ նպատակներ:
Ամերիկացի ու եվրոպացի պետայրերի քայլերը մեկ ընդհանուր նպատակ ունեն ՝ սահմանափակել Իրանին՝ փորձելով ճշտել Ասիայի արևմտյան տարածքի քաղաքական կողմնորոշումները: ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով ԱՄՆ-ը փորձել է միջազգային հանրությանը տրամադրել Իրանի դեմ՝ իր տարածաշրջանային նպատակներն իրականացնելու համար, սակայն այդ քաղաքականությունը որևէ արդյունք չի ունեցել մինչ օրս: Այդ շրջանակում քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ ՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«2017 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս ջանացել է Իրանի հարցը կրկին անգամ ՄԱԿ-ի ԱԽ մտցնել և ամեն անգամ ձախողել է: Սա վկայում է միջազգային ասպարեզում ամերիկացիների մեկուսացման և ԻԻՀ-ի հզորության մասին»: