Բին Սալմանը պաշտոնապես հաստատում է Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87910-Բին_Սալմանը_պաշտոնապես_հաստատում_է_Գազայում_Իսրայելի_ռեժիմի_կողմից_իրականացված_հանցագործությունները
Սիոնիստական ռեժիմը ոճրագործություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Չնայած այս հանգամանքին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 14:38 Asia/Tehran
  • Բին Սալմանը պաշտոնապես հաստատում է Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները

Սիոնիստական ռեժիմը ոճրագործություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Չնայած այս հանգամանքին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը:

Ամերիկյան Ատլանտիկ պարբերականին տված հարցազրույցում Մոհամմեդ Բին Սալմանը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիան շատ ընդհանուր շահ ունի Իսրայելի հետ, և եթե խաղաղություն հաստատվի, ապա մեծ շահույթ կստեղծվի Իսրայելի, Պարսից ծոցի Համագործակցության խորհրդի երկրների, Եգիպտոսի և Հորդանանի միջև: 

Մոհամմեդ Բին Սալմանը դեռ Սաուդյան Արաբիայի թագավորը չէ, սակայն այժմ մեծ արտոնություններ է վայելում այդ երկրում: Մոհամեդ Բին Սալմանը փորձում է ցույց տալ, որ տարբերվում է  Սաուդյան Արաբիայի մյուս իշխանավորներից:

Այս նպատակին հասնելու համար Սաուդյան Արաբիայի թագաժառանգը սոցիալական բարեփոխումներ է իրականացնում երկրում: 

Քաղաքագետ մեկնաբան Ֆուադ Իբրահիմը կարծում է, որ Մոհամմեդ Բին Սալմանը փորձում է ամերիկյան կողմին համոզել, որ Սաուդյան Արաբիայում արմատական  և մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Նա փորձում է իրեն ներկայացնել որպես Սաուդյան Արաբիայի ներկայիս իսկական իշխանը:

Մյուս կողմից Սաուդյան թագաժառանգը արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես լուրջ փոփոխություններ է իրականացնում: Պաղեստինյան խնդրի հետ կապված Բին Սալմանի կարևորագույն փոփոխություններից մեկն պաղեստինյան տեսլականի շրջանցումն է:

Սիոնիստական ռեժիմին  դիմակայելու նպատակով Պաղեստինի ժողովուրդը ընտրել է  ինթիֆադայի  և դիմադրություն ճանապարհը: Գազայի հատվածում  «Վերադարձի իրավունք» ցույցը սկսվել է անցած ուրբաթ օրը և դեռ  շարունակվում է: 

«Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում Սիոնիստական ռեժիմի զորայինները սպանել են տասնյակ և վիրավորել ավելի քան 1600 պաղեստինցիներ:  Սա այն դեպքում երբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնապես ճանաչել է Սիոնիստական ռեժիմի գոյությունը, անկախ այն բանից, որ նույնիսկ  արևմտյան ուժերը քննադատել են Սիոնիստական ռեժիմի քայլերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2017 թ.-ի դեկտեմբերին հայտարարեց որ այդ երկրի դեսպանատունը մայիսի 14-ին Թել Ավիվից կտեղափոխվի բռնազավթված Ղոդս:

Թեև իսլամական աշխարհը հետևողականորեն դեմ է Դոնալդ Թրամփի անպատասխանատու որոշմանը, Սաուդյան Արաբիան, որը պնդում է, թե առաջնորդում է սուննի դավանանքի հետևորդներին ոչ միայն չի արձագանքել այս որոշմանը, ավելին՝ այդ որոշումը կայացվել է  Ռիադի կառավարության համաձայնությամբ:

Մոհամմեդ Բին Սալմանը Սաուդյան Արաբիայի թագավորության գահին հասնելու համար փորձում է հրեական լոբիի աջակցությունը վայելել:

Թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրում հրեական լոբբիստների հետ:

Չնայած Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում արյունալի հանցագործություններ է իրականացնում, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը ճանաչել է Իսրայելի գոյությունը՝ դավաճանելով պաղեստինցիներին: 

Թվում է, թե Մոհամմեդ Բին Սալմանն այն խաղի մեջ է մտել, որը կառավարվում է Նեթանյահուի և Թրամփի կողմից, իսկ Սաուդյան իշխանը պարզապես այդ խաղի գործակատարն է: