Իրան-ՌԴ-Թուրքիա եռակողմ նիստը ՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակում
Ապրիլի 4-ին Անկարայում գումարվելու է Սիրիայի ճգնաժամի առանցքայնությամբ ԻԻՀ-ՌԴ-Թուրքիա նախագահների եռակողմ նիստը, որը հյուրընկալելու է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ գումարվող եռակողմ նիստի շրջանակում քննարկվելու են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման, տարածքային ամբողջականության և կատարված խախտումների հետ կապված հարցեր: Երեք երկրի ԱԳ նախարարների նիստը կայացել է երեքշաբթի օրը ՝ Անկարայում:
Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի նախաձեռնության արդյունքում երկու ռազմավարական նպատակներ են իրականացվել՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և քաղաքական լուծում գտնելու նպատակով սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների անցկացման նախապայմանների ստեղծումը:
Ռուսաստանի արևելագիտության կենտրոնի վերլուծաբան Կոնստանտին Տրորիցևն ասել է.«Աստանայի բանակցությունների շարունակման նպատակը որոշակի կողմերի, ներառյալ ԱՄՆ-ի համար հրապարակային հարթակում Սիրիայի վարչակազմի հաջողությունների ապացուցումն է: Դա կարող է համարվել ժնևյան բանակցությունների համար խթանիչ գործոն»:
Այսօր ձախողել է ԻԼԻՊ-ի տիրակալության առանցքի շուրջ Սիրիայի վարչակազմը փոխելու համար ԱՄՆ-Արաբիա-Իսրայել եռանկյան ծրագիրը, մինչդեռ տարածաշրջանային ու միջազգային ռազմավարությունն իր ազդեցությունն ապացուցել է անվտանգությունը Սիրիա և Իրաք վերադարձնելու համար: Այդ ուղղությամբ ՄԱկ-ի աջակցությամբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համադրված քայլերը ստեղծում են Սիրիայում տարածաշրջանային լուծումներից օգտվելու հնարավորություն: Բանակցությունների ստրատեգիան մեծ նշանակություն ունի այն առումով, որ դա կենտրոնացել է տարածաշրջանային դերակատարների քայլերի վրա, ինչն էլ երկարատևում նպաստելու է հավաքական անվտանգության հաստատմանը:
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների համալսարանի արևելագիտության ինստիտուտի դասախոս Իռինա Զոյագլեսկայան ասել է.«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությամբ կայացավ Աստանայի խաղաղության բանակցությունների գործընթացը: Բանակցությունների շրջանակում հաստատվեց հրադադարի ռեժիմ, ստեղծվեցին ապաէսկալացիոն գոտիներ և հնարավորություն ստեղծվեց բնակիչներին հումանիտար օգնություններն առաքելու համար»:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Անկարայի նիստը վկայում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ առաջընթաց քայլերի իրականացման մասին:
Ռուսաստանի Պետդումայի նախկին փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Բաբուրինն ասել է.«Այսօր ահաբեկիչները զրկվել են Սիրիայում իրենց դիրքերից: Դա ինչ-որ չափով եղել է Մոսկվա-Թեհրան-Անկարա ջանքերի արդյունքը»:
ԻԼԻՊ-ին և ահաբեկչական մյուս խմբերին ցուցաբերվող Արաբիայի և ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ Սիրիայում յոթ տարի պատերազմի պարտադրումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը, Իսրայելը, Արաբիան և տարածաշրջանային որոշ հոսանքների նպատակը եղել է Դիմադրության առանցքին վնասելը: Ծրագիր, որը ձախողվել է: Այսօր տարածաշրջանային համատեղ անվտանգության ու քաղաքական քայլերի շրջանակում լուծումներին ուղղված ջանքերը համարվում են կարևոր ձեռքբերում , որը կարող է լինել ենթահող ՝ ազգային հաշտության հիմունքով բանակցություններ սկսելու և Սիրիայի ժողովրդի ձայների օգնությամբ երկրի ինքնիշխանությունը որոշելու համար: