Թրամփի միակողմանի քաղաքականությունը լուրջ սպառնալիք՝ համաշխարհային անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88042-Թրամփի_միակողմանի_քաղաքականությունը_լուրջ_սպառնալիք_համաշխարհային_անվտանգության_համար
Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հանդեպ Չմիավորման շարժման հավաքական քայլի անհրաժեշտությունն, ասել է. «Ոճրագործությունները շարունակելու համար այդ ռեժիմին ազատություն տրվելը միակողմանի նոր քաղաքականությունների նշաններից է, որը կրկին դարձել է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2018 13:12 Asia/Tehran
  • Թրամփի միակողմանի քաղաքականությունը լուրջ սպառնալիք՝ համաշխարհային անվտանգության համար

Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հանդեպ Չմիավորման շարժման հավաքական քայլի անհրաժեշտությունն, ասել է. «Ոճրագործությունները շարունակելու համար այդ ռեժիմին ազատություն տրվելը միակողմանի նոր քաղաքականությունների նշաններից է, որը կրկին դարձել է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքը»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Բաքվում գումարված Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանում նշել է, որ պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործություն իրականացվում է ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային որոշ դաշնակիցների խրախուսանքով: Նա ընդգծել է. «Միակողմանի քաղաքականությունների առաջին ալիքը 2000-ական թվականների սկզբին Միջին Արևելքի տարածաշրջանը կանգնեցրեց աղետի շեմին և հանգեցրեց ծայրահեղականության, բռնարարքների  ու ահաբեկչության տարածմանը»: «Չմիավորման շարժումը պիտի շարունակի դիմակայել միակողմանի քաղաքականություններին, խթան հանդիսանա բազմաբևեռ քաղաքականությունների համար ու հետապնդի արդար ու ժողովրդավարական հիմքերի վրա դրված համաշխարհային համակարգի ստեղծման իր նպատակի իրագործումը». հավելել է Զարիֆը:

Այսօր աշխարհն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանցքայնությամբ միակողմանի կողմնորոշումների ականտես է: Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուն զուգահեռ, միջազգային պայմանագրերի և համաշխարհային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի հանդեպ անուշադրությունը, տեղ գտավ ԱՄՆ նոր վարչակազմի օրակարգում: Թրամփը քայլ է վերցնում այն ուղղությամբ, որը հիշեցնում է 2000-ական թվականները, երբ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմատենչ կողմնորոշումը նախ Աֆղանստան ու ապա Իրաք ներխուժելով, վտանգեցին համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: Ծայրահեղականության ու բռնարարքների աճն Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի զավթողականության ժառանգությունն է: ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի նման ահաբեկչական տարբեր խմբերի ստեղծումն անցյալում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների արդյունքն է եղել, որոնք խաթարեցին Ասիայի արևմտյան տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը:

Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով, այս կողմնորոշումը կրկին նկատելի է և  արտաքին քաղաքականության ոլորտում նրա ընդունած որոշումներն ահազանգ են հնչեցնում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: ԱՄՆ-ի սպառազինական ու քաղաքական հովանավորության ներքո Եմենում սաուդական կոալիցիայի հրահրած պատերազմը թևակոխեց չորրորդ տարին: Բացի այդ, ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի զավթողականության ու ռազմատենչական քաղաքականությունների խստացումը, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում միակողմանի քաղաքականությունների մեկ այլ ապացույցն է: Ղոդսը որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք հայտարարելն ու Իսրայելի հիմնադրման օր՝ «Նեքբաթ»-ի օրվա ընթացքում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից բռնազավթված Ղոդս փոխադրելը, վկայում է միջազգային բանաձևերի ու պայմանավորվածությունների հանդեպ անուշադրության մասին և միակողմանի նոր քաղաքականությունների խորհրդանիշ է համարվում:

Թրամփի նոր նշանակումներն էլ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ընթանում է միակողմանի քաղաքականությունների ուղղությամբ: Ջոն Բոլթոնի նման անձին ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական նշանակելու արմատը պետք է որոնել անցյալում ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականությունների և դա Թրամփի վարչակազմում շարունակվելու մասին, ինչը 2003 թվականին հանգեցրեց Իրաքի բռնազավթմանը: Այս շրջանակում Բրիտանիայի պատերազմի դադարեցման կոալիցիայի  շարժումը վերջերս մի հաղորդագրությամբ ազդարարելով Ջոն Բոլթոնի ռազմատենչական քաղաքականությունների հանդեպ, հայտարարեց. «Ջոն Բոլթոնի՝ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական նշանակվելը վտանգավոր է, քանի որ նա վերջին երկու տասնամյակներում հարձակողական քաղաքականությունների  պաշտպան է եղել»:

Անկասկած  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ժողովրդավարության ու միջազգային համակարգի առողջության համար բացահայտ սպառնալիք է համարվում: Նման պայմաններում համաշխարհային կառույցներ ու կազմակերպություններ, այդ թվում Չմիավորման շարժումը, որոնք բազմաբևեռ շրջանակներ են համարվում, ծանր պարտականություն են կրում իրենց ուսերին, որպեսզի միացյալ քաղաքականություն վարելով ու բազմաբևեռ որոշումներ ընդունելով, դիմակայեն ԱՄՆ-ի միակողմանի նոր քաղաքականություններին: Այս կապակցությամբ թերացումը և դրան զուգահեռ միակողմանի քաղաքականությունների վրա Թրամփի դրած շեշտը, ահազանգ են հնչեցնում միջազգային խաղաղության ու անվտանգության ու նաև Չմիավորման շարժման համար, որը ձգտում է աշխարհում արդար ու ժողովրդավարական հիմքերի վրա դրված մի համակարգի: