Տարածաշրջանի անվտանգությունը խափանող գործոնները՝ Իրանի տեսանկյունից
«Տարածաշրջանի երկրները բավականաչափ տեղեկացված չեն ընդհանուր խնդիրների մասին, ինչը տարածաշրջանի գերխնդիրն է՝ անվտանգություն ու տևական կայունություն հաստատելու համար»:
Մոսկվայում կայացած անվտանգության թեմայով միջազգային նիստում ունեցած ելույթում, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Քանի դեռ ԻԼԻՊ-ի քոյության համար կան պայմաններ, Արևմուտքն ու ԱՄՆ-ը տասնյակ միլիարդ դոլար արժող պայմանագրերի անվան տակ շարունակում են զինել տարածաշրջանի ոտնձգիչ պետություններին, հնարավոր չէ վառ հորիզոն ակնկալել տարածաշրջանում անվտանգության հաստատման համար»:
Տարածաշրջանում տիրող ճգնաժամային վիճակը և ահաբեկչական խմբավորումների նկտամամբ ԱՄՆ-ի ու տարածաշրջանային հովանավորություններով Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմներն ԱՄՆ-ի քաղաքականության հետևանք են: ԱՄՆ-ը միլիարդներ դոլար արժողությամբ զենք վաճառելով, հսկայական շահ է ապահովել իր համար:
Ճգնաժամի առաջացման հարցում ԱՄՆ-ն միայնակ չի եղել: Սաուդցի պաշտոնատարները կանգնել են Իսրայելի կողքին և անտեսելով Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքները և Եմենի ժողովրդին կոտորելով, խոսում են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման և ընդհանուր շահերի մասին:
«Թայմ» պարբերականին տված հարցազրույցում, սաուդցի գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Սալմանն ասել է.«Սաուդյան Արաբիան կարող է բազում ոլորտներում համագործակցել Իսրայելի հետ»:
Նա անցած շաբաթ, Բին Սալմանը Սպիտակ Տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ և 12.5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Վաշինգտոնի հետ:
Ակնհայտ է, որ հաշվի առնելով տարածաշրջանում իր միջամտությունների արդյունքում առաջացած շահերը, ԱՄՆ-ը դեմ է անվտանգության հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների զուգամերձությանը:
Մոսկվայի անվտանգության միջազգային նիստում, անդրադառնալով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի պարտությանը, Իրանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ԻԼԻՊ-ի ձախողումը նշանակում է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ձախողում, հետևաբար կարելի է ակնկալել, որ այդ պարտությունը նոր թշնամությունների, լարվածությունների ու մրցակցության սկիզբ կարող է լինել՝ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային ուժերի ներկայությունն ամրապնդելու համար:
Բաքվում կայացած Չմիավորման շարժման համաժողովում, անդրադառնալով այս իրողություններին, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Չնայած Իրաքի ու Սիրիայի ժողովրդի խիզախ դիմադրության արդյունքում ԻԼԻՊ-ը պարտվեց, ակայն տարածաշրջանում դեռ կան ահաբեկչական խմբավորումներ ու տեղի են ունենոըմ կասկածելի տեղաշարժեր:
Սիրիայում ամերիկացի բանակայինների ներկայության շարունակման պայմանի մասին, Զարիֆը Թուիթերում գրել է.«ԱՄՆ-ի նախագահը ևս չորս միլիարդ դոլոր է պահանջում ԻԼԻՊ-ին ֆինանսապես հովանավորողներից, Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայության շարունակման համար»:
Այլ կերպ ասած, չնայած ԱՄՆ-ը հայտարարել է, որ ձգտում է աշխարհում ահաբեկչության վերացման ը, ինչե սակայն սուտ է: