ԵՄ-ն փախստականների հարցով համաձայնության է եկել Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i8812-ԵՄ_ն_փախստականների_հարցով_համաձայնության_է_եկել_Թուրքիայի_հետ
ԵՄ-ն ու Թուրքիան վերջնական համաձայնության են եկել փախստականների հարցի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 08:28 Asia/Tehran
  • ԵՄ-ն փախստականների հարցով  համաձայնության է եկել Թուրքիայի հետ

ԵՄ-ն ու Թուրքիան վերջնական համաձայնության են եկել փախստականների հարցի շուրջ:

ԵՄ ղեկավարները համաձայնել են տասնյակ հազարավոր փախստականների Թուրքիա վերադարձնելու նախագծի հանդեպ ընդհանուր դիրքորոշման շուրջ:

Այս դիրքորոշումն ուրբաթ օրը փոխանցվել է Թուրքիայի վարչապետին ու եթե նա դեմ արտահայտվի, հարցը կրկին քննարկման նյութ կդառնա:

Ներկա ութ կետանոց նախագծի համաձայն, ԵՄ անդամ երկրներում փախստականների ընդունումը կատարվելու է կամավոր կարգով և առաջին փուլում 18 հազար սիրիացի փախստականներ տեղակայվելու են ԵՄ անդամ երկրներում:

Բացի այդ, որոշված է, որ ևս 54 հազար փախստականներ, որոնց մասին ԵՄ-ն որոշում էր ընդունել անցած սեպտեմբերին, բաժանվեն անդամ երկրների միջև:

ԵՄ համաձայնության հիման վրա, Հունաստան մուտք գործող այն փախստականները, որոնք չեն լրացնում անհրաժեշտ պայմանները, հետ են վերադարձվելու Թուրքիա:

«Դեյլի Թելեգրաֆ»-ը մի հաղորդման մեջ նշել է, որ փախստականների ճգնաժամի հետ կապված ԵՄ ու Թուրքիայի հավանական համաձայնությունը վտանգված է, գրելով. «Եվրոպացի որոշ ղեկավարներ Բրյուսելի նիստի սեմին Անկարային մեղադրել են բռնատուրք պահանջելու մեջ»:

«Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթի կայքէջում նշվել է, որ ԵՄ ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսել են ժամանել Թուրքիայի օժանդակությամբ փախստականների ճգնաժամը կարգավորելու հույսով: «Նիստում քննարկվելու են Թուրքիայի և ԵՄ-ի առաջարկները». գրել է «Դեյլի Թելեգրաֆ» -ը:

«Այն պայմաններում, երբ եվրոպացի որոշ ղեկավարներ Թուրքիային մեղադրել են բռնատուրք պահանջելու հարցում, ներկայացված առաջարկների շուրջ լարված բանակցություններ են նախատեսվում Բրյուսելում»,-ասված է հոդվածում:

Բրյուսելի նիստի սեմին ներկայացված որոշ առաջարկների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի ԵՄ երթևեկելը ԵՄ-ի հետ համաձայնություն ստորագրելու Անկարայի նախապայմաններից է:

Փախստականներին իր երկրի սահմաններում պահելու և Հունաստանից ապաստանյալներ ստանալու դիմաց, Թուրքիան ԵՄ-ին կոչ է արել թափ հաղորդել այդ միությանն անդամակցելու բանակցություններին:

Այս ընթացքում ԵՄ անդամ որոշ երկրներ զայրացած են Թուրքիայի ներկայացրած պահանջներից և դա ընչաքաղցություն են համարում:

Բելգիայի վարչապետը երեկ պահանջեց փախստականների հարցով տրամաբանական համաձայնության հանգել Թուրքիայի հետ:

Շառլ Միշելը հինգշաբթի օրը ԵՄ-Թուրքիա նիստին առընթեր քննադատական ոճով հայտարարեց. «Թուրքիայի հետ համաձայնության չհանգելը գերադասելի է անհարմար ու անտրամաբանական համաձայնությանը»:

Բելգիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ, որպես ԵՄ անդամ 28 երկրներից մեկը, կպաշտպանի այս միության շահերն ու արժեքները:

Բելգիացի այս պաշտոնատարը ԵՄ ղեկավարությանը կոչ էր արել ընդհանուր դիրքորոշում ընդունել փախստականների և իհարկե այս ճգնաժամի կառավարման համար առաջարկված նախագծերի շուրջ:

Այս պահին Թուրքիայի կառավարությունը 6 միլիարդ եվրո գումար պահանջելուց բացի նաև պահանջել է թափ հաղորդել ԵՄ-ն այդ երկրի անդամակցության գործընթացին: