Թրամփը ֆինանսական պահանջ է ներկայացրել Ասիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88130-Թրամփը_ֆինանսական_պահանջ_է_ներկայացրել_Ասիային
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի լարված նիստում, Դոնալդ Թրամփը կրկին պահանջել է, որ Սիրիայում այդ երկրի ռազմական ծախսերը հոգան Ասիայի արևմտյան հարուստ երկրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 13:57 Asia/Tehran
  • Թրամփը ֆինանսական պահանջ է ներկայացրել Ասիային

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի լարված նիստում, Դոնալդ Թրամփը կրկին պահանջել է, որ Սիրիայում այդ երկրի ռազմական ծախսերը հոգան Ասիայի արևմտյան հարուստ երկրները:

Հակադարձելով անվտանգության հարցերում իր խորհրդականների առաջարկին, որոնք Սիրիայից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերումն «անխոհեմ» քայլ էին անվանել, ԱՄՆ նախագահն ասել է.«Ինչո՞ւ  տարածաշրջանի, մասնավորապես՝ Պարսից ծոցի հարուստ երկրները, չեն խառնվում հարցին»:

Ավելի վաղ ևս, Սպիտակ տանը, բալթյան երեք երկրի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփն Ասիայի արևմտյան երկրներից պահանջել էր ապահովել Սիրիայում ամերիկացի զինծառայողների ներկայության շարունակման ծախսերը: Վաշինգտոնում Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հետ հանդիպմանը, Թրամփը Ռիադից պահանջել էր  չորս միլիարդ դոլարի գումար վճարել: Իհարկե պետք  է նշել, որ տարածաշրջանում ամերիկացիների ուղղակի և անուղղակի ներկայության ծախսերն ավելին են եղել:

Փաստերը վկայում են, որ ահաբեկչական խմբերի ստեղծման ծախսերն ապահովել են Արաբիայի և Էմիրությունների նման երկրները, որոնք Սիրիայի օրինական կառավարության կործանման համար ծախսել են միլիարդավոր դոլարներ: Սիրիայում տեղական ու միջազգային ահաբեկիչների խմբերի ստեղծումը, նրանց սպառազինումը և արտասահմանցի վարձկաններին մեծ գումարների վճարումը, հնարավոր չէին լինի առանց Պարսից ծոցի հարավային որոշ երկրների հարուստ շեյխերի աջակցության: Իհարկե հսկայական գումարներն ի վերջո քաղաքական ու ռազմական հաղթանակներ չբերեցին Սիրիայի դեմ արաբա-արևմտյան կոալիցիայի համար :

Ամեն դեպքում, Սիրիայի վարչակազմը կործանելու  և այդ երկրում վարձկան իշխանություն գործի բերելու ծրագիրը ձախողելուց հետո, սկսվել է տարածաշրջանի երկրների հարստությունը քամելու երկրորդ փուլը, որն իրականացվում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ցուցադրությամբ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները դուրս են գալու Սիրիայից: Որպես պատճառ նա նշել է, որ այդ որոշումն ընդունվում է տարածաշրջանում ապարդյուն պատերազմների համար յոթ տրիլիոն դոլարի հատկացման ԱՄՆ նախկին կառավարությունների թույլ տված սխալը չկրկնելու համար: Այդ որոշման մասին հայտարարությունը մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների ՝ Ռիադի և Թել Ավիվի մոտ: Սաուդցիները և իսրայելցիները մտահոգ են, որ Սիրիայից ամերիկյան զորքերի հեռացմամբ, այդ երկրի բանակը Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի օգնությամբ, երկրի ամբողջ տարածքը մաքրելու է ԻԼԻՊ-ից և Արաբիայից կախված ահաբեկիչներից: Այդ իսկ պատճառով, Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, առանձին հայտարարություններով , Սիրիայից ԱՄՆ-ի հեռացումը վտանգավոր են գնահատել:

Թվում է, որ ԱՄՆ առևտրական նախագահը փորձում է իր նախորդներից ավելի պարզ եղանակով Ասիայի արևմուտքում Վաշինգտոնի ռազմական միջամտության ծախսերը բարդել իր դաշնակիցների ուսերին, որպեսզի հնարավոր լինի պակասեցնել ամերիկացի հարկատուների վրա ծանրացած ֆինանսական ճնշումը: Այսպես կոչված «Մեծ Միջին Արևելք» ձևավորելու  սաուդցիների ու սիոնիստների մեծ ցանկությունը ներկայումս դարձել է Ասիայի արևմտյան շրջանում «Պատերազմի առևտրում» ամերիկացիների եկամտաբեր աղբյուրը: