ԱՄՆ-ը փորձում է վնասել արաբական երկրների հետ Իրանի հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88246-ԱՄՆ_ը_փորձում_է_վնասել_արաբական_երկրների_հետ_Իրանի_հարաբերություններին
Վերջին օրերին ԱՄՆ կառավարությունը նոր տեղաշարժ է սկսել արաբական երկրների հարաբերություններում առկա տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ ՝ միաժամանակ Իրանի դեմ այդ երկրի կողմնորոշումներում սադրիչ քայլեր կատարելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 08:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը փորձում է վնասել արաբական երկրների հետ Իրանի հարաբերություններին

Վերջին օրերին ԱՄՆ կառավարությունը նոր տեղաշարժ է սկսել արաբական երկրների հարաբերություններում առկա տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ ՝ միաժամանակ Իրանի դեմ այդ երկրի կողմնորոշումներում սադրիչ քայլեր կատարելով:

Արաբական երկրների պետայրերի Վաշինգտոն այցերը ևս կատարվել են այդ ուղղությամբ : Վերջինը ՝ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի ԱՄՆ կատարած այցն էր:

Քաղաքական շրջանակներն այդ քայլերը գնահատում են Արաբիայի դերակատարությամբ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման նոր փորձ: ԱՄՆ կառավարական որոշ աղբյուրներ վերջերս հայտարարել են, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ամբողջությամբ վերջ դնել Իրանի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հարաբերություններին:

Ըստ այդ աղբյուրների, Պարսից ծոցի համագործակցության խորհրդում առաջացած ճգնաժամում, Թրամփը փորձել է նրանց միջև տարաձայնությունները կարգավորել Իրանի դեմ միասանական ճակատ ստեղծելով: Քուվեյթի «Ալռայ» օրաթերթը գրել է .«Մոտ ապագայում Թրամփը հանդիպելու է Աբուդաբիի գահաժառանգ Մոհամ Բին Զայեդի հետ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներից պահանջելու է ամբողջությամբ խզել Իրանի հետ կապերը»:

Թրամփը հուսով էր, որ սաուդցի գահաժառանգը Սպիտակ տանը կարգավորելու է Արաբիայի և Կատարի միջև տարաձայնությունները, սակայն այցը ոչ մի արդյունք չունեցավ: Սաուդցի գահաժառանգը և ԱՄՆ նախագահը բավարարվեցին Իրանի դեմ Պարսից ծոցի արաբական երկրների միասնության անհրաժեշտության մասին հիշեցնելով: 

Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ի և Արաբիայի միջև սերտ հարաբերություններն առնչվում են Պարսից ծոցում ԱՄՆ մասնակցությամբ միասնական ուժեր ձաևավորելու գաղափարին: ՆԱՏՕ-ի ավագ հրամանատար Ջեյմզ Ջոնզի խոսքերը վկայում են այդ տեղաշարժերի հետապնդած նպատակների մասին: Մեկ տարի առաջ, նա ներկայացրել էր տարածաշրջանում  «Պարսից ծոցի ՆԱՏՕ դաշինքը» անվամբ կառույց ձևավորելու պահանջը: Իհարկե Արաբիան և տարածաշրջանի արաբական երկրները, որոնք նպատակահարմար պայմաններ են փնտրում իրենց նպատակներն իրականացնելու համար,  այդ ուղղությամբ առաջին քայլերն են արել: Սակայն այդ դաշտում Պարսից ծոցի ոչ բոլոր արաբական երկրներն են ԱՄՆ-ի և Արաբիայի հետ համաձայն: Օմանը, Կատարը և Քուվեյթը, տարբեր դիրրքորոշումներ ունեն: ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանում իր միջամտությունների ծախսերը բարդել արաբական երկրների ուսերին : Դա նախընտրական փուլում Թրամփի հայտարարությունների մի բաժինն էր: Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալյոմ» օրաթերթն այդ գործընթացն անվանել է Պարսից ծոցի երկրների նոր թակարդը , որը գործում է Իրանի վտանգը դիմագրավելու անվան ներքո: Օրաթերթի կայքում լույս տեսած քաղաքագետ Աբդոլբարիի հոդվածում կարդում ենք.«Նոր պայքարը, որը փորձում է սկսել ԱՄՆ-ը , հավանաբար Սիրիայի տարածքում չի լինելու,այլ  Պարսից ծոցում և Իրանի դեմ»:

Վերջին չորս տասնամյակներին ԱՄՆ-ը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում անվտանգության չի ձգտում և իրական սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ երբեք լուրջ քայլեր չի արել, քանի որ դրանք հենց իր ստեղծած սպառնալիքներն են, որոնց օգնությամբ հնարավոր կլինի վաճառել զենքերը և ապահովել  զենքի գործարանների շահերը: