Ահաբեկիչները Սիրիայում քիմիական զենք են կիրառել Արևմուտքի թույլտվությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88288-Ահաբեկիչները_Սիրիայում_քիմիական_զենք_են_կիրառել_Արևմուտքի_թույլտվությամբ
Ապրիլի 7-ի երեկոյան Դումայի շրջանի վրա ահաբեկիչների քիմիական հարձակման պատճառով տասնյակ քաղաքացիներ են տուժել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2018 19:51 Asia/Tehran
  • Ահաբեկիչները Սիրիայում քիմիական զենք են կիրառել Արևմուտքի թույլտվությամբ

Ապրիլի 7-ի երեկոյան Դումայի շրջանի վրա ահաբեկիչների քիմիական հարձակման պատճառով տասնյակ քաղաքացիներ են տուժել:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում ահաբեկիչների կողմից նոր քիմիական հարձակման արդյունքում  զոհվել է 75 մարդ  և առնվազն 100-ը վիրավորվել են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը զգուշացրել էր, որ «Ջեյշ Ալ Իսլամ» ահաբեկչական խումբը և ազատ բանակը մտադիր են քիմիական գազի կիրառել Դումայում:

ՌԴ ՊՆ-ը հայտարարարել էր, որ ահաբեկիչները նպատակ ունեն Սիրիայի կառավարությանը մեղադրել իր քաղաքացիների դեմ հարձակում կազմակերպելու մեջ:

Ահաբեկչական խմբերի կողմից իրականացված քիմիական հարձակումից հետո արևմտյան ԶԼՄ-ները  հակաքարոզչություն են տարածել Սիրիայի բանակի դեմ: Արևմտյան լրատվամիջոցների հակաքարոզչությունը համընկնում է սիրիական բանակի կողմից Դումայի տարածքի ազատագրմանը:

Այսպիսով, ներկա հակաքարոզչության տարածման նպատակն է` կանխել սիրիական ուժերի առաջխաղացումը և մոլորեցնել հասարակական կարծիքը՝ խեղաթյուրելով Սիրիայի բանակի վերջին հաղթանակների դերը ահաբեկիչների դեմ պայքարում:

Առայսօր ահաբեկիչները Սիրիայում բազմիցս քիմիական զենքեր են կիրառել: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն թույլ չի տալիս հետաքննություն անցկացնել Դամասկոսի կողմից  քիմիական զենքի կիրառման պնդումների մասին:

Ամերիկացիների նման դիրքորոշման պատճառն այն է, որ եթե հետաքննություն կատարվի, Դամասկոսի  կողմից քիմիական զենքերի օգտագործման մասին, ապա կբացահայտվի իրենց ստերը: Վերջերս Սիրիայի կառավարական ուժերի կողմից Խանի Շեյխուն տարածքի Իդլիբ քաղաքում քիմիական զենքերի օգտագործման պատրվակով  ԱՄՆ բանակը հրթիռային հարձակում իրականացրեց Սիրիայի «Ալ-Շաաիրատ» հենակետի դեմ: 

Սիրիայի լրատվամիջոցները ևս հայտարարել են, որ Սիրիայի դեմ տարածվող հակաքարոզչության նպատակն է հարմար ենթահող պատրաստել ահաբեկչական խմբերի համար շարունակելու իրենց քիմիական հարձակումները և կանխել նրանց պարտությունը Սիրիայում: 

Սիրիական «Ալ-Ախբարիա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ տեղեկություններ են ստացվել, որ ահաբեկիչները և նրանց արևմտյան աջակիցները նոր ստեր են հորինում Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքերի օգտագործման վերաբերյալ: Նրանք, հավանաբար կհայտարարեն, որ Սիրիայի բանակը նույնպես օգտագործում է ոչ սովորական զենքեր, ինչպիսիք են ֆոսֆորային և Նապալմ ռումբերը:

Միևնույն ժամանակ, ահաբեկիչների կողմից քիմիական զենքի շարունակական օգտագործման մասին զեկույցներ են տարածվել արևմտյան կառավարությունների կողմից: Սա ցույց է տալիս, որ Արևմուտքը ահաբեկիչներին թույլ է տվել շարունակել  իրենց հանցագործությունները Սիրիայում:

Այսպիսով, արևմտյան կառավարությունները Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցը  քաղաքականացնելով փորձում են խոչընդոտել երկրում ահաբեկչության դեմ պայքարը: