ԻԻՀ առաջնորդը կարևորել է թշնամիների դիմաց մարտունակության ու կանխարգելիչ հզորության պահպանումը
Կիրակի օրը, ԶՈւ մի խումբ ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ հզորությունը, անվտանգությունը, արժանապատվությունը և բավարար կարողությունը ԶՈՒ-ի գլխավոր նպատակներն են համարվում:
Նշելով, որ ներկա ժամանակները ԻԻՀ արժանապատվության շրջանն են, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ թշնամիների հարձակումների հաճախակի դառնալը Իրանի աճող հզորությունից նրանց վախն է:
Մեծարգո առաջնորդը կարևորել է ԶՈՒ պաշտպանական հզորության ամրապնդումն ու ձեռքբերումների պահպանումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի:
Ավելի վաղ ևս, Իմամ Ալիի անվան սպայական համալսարանում շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ այսօր իմպերիալիզմը զայրացած է Իրանի հզորությունից, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սա իսլամական հանրապետության հզորությունն է: Այն ինչ մեր տեսանկյունից ազգային հզորության գործոն է համարվում, խանգարում է թշնամուն և նա պայքարում է դրա դեմ: Նրանք դեմ են տարածաշրջանում և դրանից դուրս իսլամական հանրապետության հզորության ամրապնդմանը,»:
ԻԻՀ-ը երբեք տարածաշրջանում լարվածության ու ռազմական բախման չի ձգտել, սակայն թշնամիներին ու ոտնձգիչներին ցույց է տվել, որ ցանկացած վայրում ու ժամանակում պայքարելու է անվտանգությունը խաթարող գործոնների դեմ և իր պաշտպանական կարողությունների ընդլայնման համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:
Սպառնալիքները դիմագրավելու համար ԻԻՀ-ը երկու նպատակներ է հետապնդում. Նախ՝ պաշտպանական արդյունաբերության տեղայնացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի:
Երկրորդ՝ մասնագետ ուժերի դաստիարակումը, արդիական մեխանիզմների օգտագործումը և խրախուսումը:
Իրանի ազգային հզորությունն անհերքելի իրողություն է:
ԿՀՎ-ի նախկին տնօրեն Մայք Պոմպեոն ասել է.«Իրանը տարածաշրջանում ազդեցիկ և հզոր պետություն է, որին ընդդիմանալը գրեթե անհնարին է»:
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքներին, ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին ասել է.«ԱՄՆ-ը Իրանին խաղաղության համար մեծագույն սպառնալիք է համարում, իսկ աշխարհն այն համոզման է, որ ԱՄՆ-ն է սպառնում միջազգային խաղաղությանը»:
ԻԻՀ-ն թևակոխել է իր քառասնամյակը և տարածաշրջանում ներկայանում է որպես ամենահզոր ու ամենաազդեցիկ պետություն: Վերջին տարիների ընթացքում, տարածաշրջանային ճգնաժամերը վերահսկելու գործում ԻԻՀ դերը վկայում է Իրանի ԶՈՒ-ի պատրաստվծության ու դիրքի նշանակության մասին: