Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը Իրանում
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ կայացել է Իրանի միջուկային 83 ձեռքբերումների շնորհանդեսը:
Իրանական ֆարվարդին ամսի 20-ին՝ ապրիլի 9-ին, Իրանում նշվում է «Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը»: Օրն այդպես է հռչավել ի պատիվ Իրանի միջուկային գիտնականների ջանքերի արդյունավորման միջուկային վառելիքի ցիկլի կատարելագործման գործում: Նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում իսլամական երկրների ղեկավարների համագումարի դահլիճից վիդեո-կոնֆերանսի միջոցով կատարել է Թեհրանի հարավային Ղոմ քաղաքի Ֆորդու օբյեկտում՝ հերոս Ալի Մոհամմեդիի անվան Հետազոտության, գիտության զարգացման և նյութերի ճարտարագիտության կենտրոնի բացումը:
Նախագահ Ռոհանին նաև կատարել է Թեհրանի հետազոտական ատոմային ռեակտորում Loop Active թեստի կամ միջուկային վառելիքի փորձարման առաջին հոսքագծի, տեղայնական առաջին խթանիչ սարքի պատրաստման նախագծի, ինչպես նաև պրոցեսի գնահատման առաջին սիմուլյատորի բացումը: ԻԻՀ նախագահը մասնակցել է նաև միջուկային երեք այլ ձեռքբերումների շնորհանդեսին, որոնք են՝ պրոցեսի գնահատման առաջին սիմուլյատորը, լազերային իզոտոպային անալիզատոր սարքը և դեկանտեր ցենտրիֆուգների գործիքը:
Իրանի նախագահի հրամանագրով կատարվել է մի քանի այլ նախագծերի բացում: Յազդի Արդաքանի նահատակ Ռեզայի Նեժադի անվան գործարանի արտադրած դեղին բեռնվածքը փոխադրվել է Սպահանի UCF կենտրոն։ Իրականացվել է նաև Սպահանի Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնում նահատակ Ահմեդի Ռոշանի անվան համալիրի նմուշառումը, շահագործման է հանձնվել փոխադրման սինթեզավորման միավորը:
Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը ԻԻՀ նախագահն այցելել է Թեհրանում միջուկային ձեռքբերումների ցուցահանդես:
Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա 12-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ Իրանի նախագահը բարձր է գնահատել այն մարդկանց ջանքերն, ովքեր վերջին տարիներին աշխատել են երկրի միջուկային արդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Նա ասել է.«Տարբեր ոլորտներում զարգանալու համար Իրանը միջուկային տեխնոլոգիաների կարիք ունի, քանի որ այդ ճյուղը գիտության առաջատար ճյուղերից է համարվում»:
Նշելով, որ Իրանը շարունակելու է գիտական տեխնոլոգիաների ուղղությամբ իր զարգացումը, նախագահ Ռոհանին անդրադարձել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի մեծ ձեռքբերումներին, ասելով. «Վերջին տարիներին Իրանի թշնամիները ցանկանում էին իրենց անարդարացի բանաձևերով և անմարդկային պատժամիջոցներով Իրանի ժողովրդին ճնշումների ենթարկել»:
«Իրանի թշնամիները միլիարդավոր դոլարներ ծախսեցին ՀԳՀԾ-ն խափանելու համար: Միջազգային հանրության աչքերով իրանցիները համարվում են իրենց հանձնառությունները հարգող ժողովուրդ». ասել է նախագահ Հասան Ռոհանին:
Նախագահ Ռոհանին ավելացրել է. «ԻԻՀ-ը երբեք չի խախտելու դաշինքը, իսկ թշնամիները թող իմանան, որ զղջալու են և մեկ շաբաթից ավելի կարճ ժամանակում տեսնելու են այդ քայլի հետևանքները»: