Թրամփը ռազմական հարձակմամբ է սպառնացել Սիրիային
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայում քիմիական հարձակման հարցում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ձախողումից հետո, ամերիկացի պաշտոնատարները այդ երկրի դեմ ռազմական մոտալուտ հարձակման մասին են տեղեկացրել:
Երկուշաբթի օրը, կառավարության նիստում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.«Առաջիկա 24-ից 48 ժամերի ընթացքում, կարևոր որոշում կընդունվի Սիրիայի մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի բանակի ավագ հրամանատարները քննարկում են Արևելյան Ղութայի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակմանը հակադարձելու եղանակները:
ԱՄՆ-ը և իր արաբ ու եվրոպացի դաշնակիցները, Սիրիայի կառավարությանն ու բանակին են պատասխանատու համարում այս քիմիական հարձակման համար: Այդ պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ նիստ՝ այդ հարձակումը դատապարտելու համար: Հատկանշական է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն չի կատարվել և ոչ մի ապացույց չկա այդ հարձակման մեջ Դամասկոսի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին:
Սիրիայի ժողովրդի դեմ պատերազմի կոալիցիան, կասկածելի քայլի է դիմել՝ ահաբեկիչների ու ապստամբների ձախողումը կանխելու համար և Թրամփին պարտադրելու՝ շարունակելու Սիրիայի պատերազմում ներկա լինելու քաղաքականությունը: 15 տարի առաջ ևս ամերիկացիները Իրաքի դեմ մթնոլորտը թունավորելով և այդ երկրի մասին Անվտանգության խորհրդին կեղծ տեղեկություններ ներկայացնելով, հարձակվեցին Իրաքի վրա, որի հետևանքով զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ :
Այս ներկայացման գլխավոր դերակատար ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Քոլին Փաուելը հետագայում խոստովանեց, որ 2003թ. ապրիլի նիստում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի գոյության մասին ներկայացված տեղեկությունները սուտ էին:
Այսօր էլ աշխարհը կանգնած է կեղծ տեղեկությունների հիմամբ մեկ այլ պատերազմի շեմին՝ այս անգամ Սիրիայում:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հավանական հարձակումն ավելի համատարած է լինրլու նախորդ տարի Խան Շեյխունում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո Սիրիայի Շաիրաթի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հարձակման համեմատությամբ: Թրամփը բացահայտորեն հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի դեմ քայլի է դիմելու:
Անկախ նրանից, թե որքանով է հավանական այդ քայլը և դրա հաջողությունը, այս հայտարարությունները վկայում են Սիրիայում պատերազմող կոալիցիայի ձախողման մասին: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան փորձում է պատերազմը տարածել Ասիայի արևմուտքում և անգամ ավելի շատ տարածքներում, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես աշխարհի անվտանգությունն ու խաղաղությունը երաշխավորող կառույց, չի արտոնել Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունը: Հետևաբար ռազմական ցանկացած գործողություն, համարվելու է Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում և անպատասխան չի մնալու:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, այդ կազմակերպությունում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է.«Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել է, որ Սիրիայում ռազմական գործողությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ»:
Պատմական փորձը ցույց է տվել, որ պատերազմների մեջ մտնելը դյուրին, իսկ պատերազմից դուրս գալը շատ դժվար է լինելու: Այդ փորձը կրկնումը Սիրիայում, որը Իրաքի բասական ռեժիմի հակառակ, տարածաշրջանային ու վերտարածաշրջանային հզոր դաշնակիցներ ունի, կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի հաջորդ սերունդների կյանքի վրա: