ԱՄՆ տրիլիոն դոլարի դեֆիցիտ ունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88416-ԱՄՆ_տրիլիոն_դոլարի_դեֆիցիտ_ունի
ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կանխատեսում է, որ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կահսնի 1 տրիլիոն դոլարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 14:15 Asia/Tehran
  • ԱՄՆ   տրիլիոն դոլարի դեֆիցիտ ունի

ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կանխատեսում է, որ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կահսնի 1 տրիլիոն դոլարի:

ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային գրասենյակի նոր կանխատեսումմամբ, բյուջեի դեֆիցիտը  առաջիկա մի քանի տարվա ընթացքում կտրուկ կավելանա և 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը:

Նախատեսվում է, որ  հանրային պարտքը, որն արդեն գերազանցել է 21 տրիլիոն դոլարը, 2028 թվականին կհասնի 33 տրիլիոն դոլարի:

Մինչև այդ ժամանակ, ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հավասար կլինի երկրի համախառն ներքին արդյունքին, ինչը աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Միաժամանակ հարկային կրճատումների քաղաքականության որդեգրումը և դաշնային ծախսերի ավելացումը պատճառ կդառնան, որ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ավելանա 1 տրիլիոն դոլարի:

Անցյալ տարի ընդունված օրենքը հարկային համակարգի բարեփոխման նպատակով տասնամյակի ընթացքում զրկում էր դաշնային կառավարությանը հարկային եկամուտների մեկուկես միլիարդ դոլարից և առաջիկա 10 տարվա ընթացքում  ավելացնում է առնվազն 6 տրիլիոն դոլարի պարտքերը: Քննադատներն այս օրենքը բնութագրել են Դոնալդ Թրամփի կողմից հարուստներին տրված հատուկ նվեր, որն ի վերջո ազդում է հասարակության միջին և ցածր եկամուտ ունեցող խմբերի վրա և ավելացնում դաշնային կառավարության ֆինանսական բեռը: 

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը փորձում է ավելի մեծ բյուջե հատկացնել ԱՄՆ-ի զինված ուժերին:

2018 ֆինանսական տարում բյուջեն ակզմում էր 700 միլիարդ դոլար, ինչը 2019 թվականին կկազմի 716 միլիարդ դոլար: Բացի այդ, Թրամփը մտադիր է 1.5 տրիլիոն դոլար տրամադրել ամերիկյան ենթակառուցվածքները վերակառուցելու համար:

Հարկային եկամուտների կրճատումը և պետական ծախսերի ավելացման հետևանքով ֆեդերալ կառավարության պատրքերը կհասնեն 1 տրիլիոն դոլարի:Սա այն դեպքում, երբ բյուջեի աճող դեֆիցիտը կբարձրացնի պետական և մասնավոր հատվածների տոկոսադրույքները  և փոխառության ծախսերը, որոնք, իրենց հերթին, առաջիկա տարիներին կխթանեն բյուջեի դեֆիցիտը: Բյուջեի դեֆիցիտների շարունակական կուտակումը  և ներքին  ու արտաքին ֆինանսական հաստատություններից շարունակական փոխառության անհրաժեշտությունը` դեֆիցիտի բացը լրացնելու նպատակով կավելացնի պետական պարտքերը: Պետական պարտքի հավասարվելը ՀՆԱ-ին, ֆինանսական լարվածություն կառաջացնի ԱՄՆ-ի տնտեսությունում: 

Օտարերկրյա ներդրումների կրճատման,  կապիտալի արտահոսքի, ներդրումների ռիսկի բարձրացման և վարկային վարկանիշների իջեցման նվազեցումը կհանգեցնի ԱՄՆ կառավարության պետական պարտքի վատթարացմանը: 

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարության վատթարացող ֆինանսական վիճակը կդադարեցնի կամ կդանդաղեցնի որոշ սոցիալական ծրագրերի իրականացումը, ներառյալ առողջապահության ապահովագրության և կրթության ֆինանսավորման հատկացումը, որի հետևանքով ճնշվում են միջին և խոցելի սոցիալական շերտերը: