ԱՄՆ տրիլիոն դոլարի դեֆիցիտ ունի
ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կանխատեսում է, որ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կահսնի 1 տրիլիոն դոլարի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային գրասենյակի նոր կանխատեսումմամբ, բյուջեի դեֆիցիտը առաջիկա մի քանի տարվա ընթացքում կտրուկ կավելանա և 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը:
Նախատեսվում է, որ հանրային պարտքը, որն արդեն գերազանցել է 21 տրիլիոն դոլարը, 2028 թվականին կհասնի 33 տրիլիոն դոլարի:
Մինչև այդ ժամանակ, ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հավասար կլինի երկրի համախառն ներքին արդյունքին, ինչը աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Միաժամանակ հարկային կրճատումների քաղաքականության որդեգրումը և դաշնային ծախսերի ավելացումը պատճառ կդառնան, որ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ավելանա 1 տրիլիոն դոլարի:
Անցյալ տարի ընդունված օրենքը հարկային համակարգի բարեփոխման նպատակով տասնամյակի ընթացքում զրկում էր դաշնային կառավարությանը հարկային եկամուտների մեկուկես միլիարդ դոլարից և առաջիկա 10 տարվա ընթացքում ավելացնում է առնվազն 6 տրիլիոն դոլարի պարտքերը: Քննադատներն այս օրենքը բնութագրել են Դոնալդ Թրամփի կողմից հարուստներին տրված հատուկ նվեր, որն ի վերջո ազդում է հասարակության միջին և ցածր եկամուտ ունեցող խմբերի վրա և ավելացնում դաշնային կառավարության ֆինանսական բեռը:
Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը փորձում է ավելի մեծ բյուջե հատկացնել ԱՄՆ-ի զինված ուժերին:
2018 ֆինանսական տարում բյուջեն ակզմում էր 700 միլիարդ դոլար, ինչը 2019 թվականին կկազմի 716 միլիարդ դոլար: Բացի այդ, Թրամփը մտադիր է 1.5 տրիլիոն դոլար տրամադրել ամերիկյան ենթակառուցվածքները վերակառուցելու համար:
Հարկային եկամուտների կրճատումը և պետական ծախսերի ավելացման հետևանքով ֆեդերալ կառավարության պատրքերը կհասնեն 1 տրիլիոն դոլարի:Սա այն դեպքում, երբ բյուջեի աճող դեֆիցիտը կբարձրացնի պետական և մասնավոր հատվածների տոկոսադրույքները և փոխառության ծախսերը, որոնք, իրենց հերթին, առաջիկա տարիներին կխթանեն բյուջեի դեֆիցիտը: Բյուջեի դեֆիցիտների շարունակական կուտակումը և ներքին ու արտաքին ֆինանսական հաստատություններից շարունակական փոխառության անհրաժեշտությունը` դեֆիցիտի բացը լրացնելու նպատակով կավելացնի պետական պարտքերը: Պետական պարտքի հավասարվելը ՀՆԱ-ին, ֆինանսական լարվածություն կառաջացնի ԱՄՆ-ի տնտեսությունում:
Օտարերկրյա ներդրումների կրճատման, կապիտալի արտահոսքի, ներդրումների ռիսկի բարձրացման և վարկային վարկանիշների իջեցման նվազեցումը կհանգեցնի ԱՄՆ կառավարության պետական պարտքի վատթարացմանը:
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կառավարության վատթարացող ֆինանսական վիճակը կդադարեցնի կամ կդանդաղեցնի որոշ սոցիալական ծրագրերի իրականացումը, ներառյալ առողջապահության ապահովագրության և կրթության ֆինանսավորման հատկացումը, որի հետևանքով ճնշվում են միջին և խոցելի սոցիալական շերտերը: