Իրանը և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի զարգացումների շուրջ
Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած այցը և Սիրիայի վերջին զարգացումների շուրջ Իրանի պետայրերի հետ բանակցությունը վկայում են տարածաշրջանային մակարդակում երկու երկրի ստրատեգիական հարաբերությունների մասին:
Հոսեյն Ջաբերի Անսարին, երեքշաբթի երեկոյան Թեհրանում Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «ԻԻՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում»:
Բանակցությունները տեղի են ունենում այնպիսի հանգամանքներում, երբ ՌԴ Դումայի պատգամավորների խումբը ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ կիրակի օրը Թեհրանում էին ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և այլ հարցերի քննարկման նպատակով: Ավելի վաղ, ապրիլի 4-ին, Անկարայում կայացավ Սիրիայի առանցքայնությամբ ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ եռակողմ նիստը:
Ահաբեկիչներին ԱՄՆ-ի և Արաբիայի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ Սիրիային յոթամյա պատերազմի պարտադրումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի, Իսրայելի , Արաբիայի և տարածաշրջանի որոշ ուժերի նպատակը ՝ Սիրիայի մասնատումը և Դիմադրությանը վնասելն է , սակայն այդ դավադրությունը ձախողեց: ԱՄՆ-ը և իսրայելը Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը խախտելով, փորձում են Դամասկոսի դեմ մեղադրանք ներկայացնել և խոչընդոտել ահաբեկչության դեմ Սիրիայի իշխանությունների հրապարակային հաղթանակները: Ալեքսանդր Լավրենտիևի ասածով, Սիրիայում իրավիճակը գնալով փոխվում է և այս փոփոխական պայմաններում կան դրական ու հուսադրող, նաև մտահոգիչ հարցեր: Սիրիայի Հոմս նահանգի Ալթիֆուր օդանավակայնը երկուշաբթի օրը հրթիռային հարձակման է ենթարկվել: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը խոստովանել է, որ Թել Ավիվը դեր է ունեցել այդ հարձակման մեջ:
Ահաբեկիչներին մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ երեկոյան քիմիական հարձակման են ենթարկել Դումայի շրջանը որի պատճառով զոհվել էր 75 հոգի, տասնյակ ուրիշներ վիրավորվել էին: Հոսեյն Ջաբերի Անսարիի համոզմամբ, Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցն առաջ ՝ քաշվում այն պատճառով, որ որոշ ուժեր ցանկանում են շարունակաբար ահաբեկչության հարցը միջոց ծառայեցնել:
Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին մտահագում են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դաշնակցության արդյունքները, քանի որ դա համարում են տարածաշրջանում իրենց պառակտիչ քայլերին ուղղված լուրջ խոչընդոտ:
ԻԻՀ ԱԳ նախարարության միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դկտ. Սեյյեդ Մոհամմեդ Քազեմ Սաջջադփուրը համոզված է.«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ճակատագրական նշանակություն ունեն, որոնց արդյունքում միջին Արևելքում նոր զարգացումներ են տեղի ունեցել ՝ խոչընդոտելով միաբևեռ աշխարհի ստեղծմանը»: Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար վելայաթիի խոսքերով, Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում ներդաշնակության ստեղծման գործում: Այդ հարաբերությունները դեմ են Իրաքի և Սիրիայի մասնատման համար ԱՄՆ-ի նախագծերին: