ՌԴ-ն խստորեն քննադատել է Մոգերինիի տարածած հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i8857-ՌԴ_ն_խստորեն_քննադատել_է_Մոգերինիի_տարածած_հաղորդագրությունը
ՌԴ-ն անարդարացի է համարել այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ արտաքաին քաղաքականության հանձնակատարի կողմից տարածած հաղորդագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 15:40 Asia/Tehran
  • ՌԴ-ն խստորեն քննադատել է Մոգերինիի տարածած հաղորդագրությունը

ՌԴ-ն անարդարացի է համարել այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ արտաքաին քաղաքականության հանձնակատարի կողմից տարածած հաղորդագրությունը:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳ նախարարությունը անարդարացի է համարել վերջերս այդ երկրի նկատմամբ Մոգերինիի որդեգրած դիրքորոշումը: Մոգերինին Միջազգային հանրությունից պահանջել էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ:

ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.« Ղրիմի թերակղզու խնդրի վերաբերյալ Մոգերինիի հրապարակած հաղորդագրությունը զարմանալի է և այդ տարածաշրջանի ավելի քան 2 մլն. բնակչությանն ուղղված անարգանք է»:

Ուրբաթ մարտի 18-ին, Ղրիմի թեակղզին ՌԴ-ին կցվելու 2-րդ տարեդարձցին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը մի հաղորդագրությամբ ԵՄ ԱԳ նախարարների անունից, միջազգային հանրությունից պահանջել է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Մոգերինին այդ հաղորդագրության մեջ դատապարտել է Ղրիմի թերակղզու միացումը ՌԴ-ին:

ԱՄՆ-ն նույնպես վրջերս շեշտել էր, որ ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկվելու են այն ժամանակ, երբ Ղրիմի թերակղզին վերադարձվի Ուկրաինային:

2014թ. մարտի 18-ին, Ղրիմի թերակղզում հանրաքվե անցկացնելուց հետո, երբ Ղրիմի բնակչության մեծամասնությունը քվեարկեց այդ թերակղզին Ուկրաինայից բաժանվելու և ՌԴ-ին կցվելու օգտին, ստորագրելով մի պայմանագիր ՌԴ-ն այդ թերակղզին միացրեց իր հողերին:

Թվում է թե մինչև Մոսկվայի կողմից Արևմուտքի պահանջների ընդունումը, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակվելու է:

Ստեղծվում է տպավորություն, որ Արևմուտքը ողջունում է Մոգերինիի պահանջը: Ի դեպ Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել էր, որ ընդլայնել է ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցների ցուցակը: Նրա խոսքերով՝ Կանադայի կողմից այս քայլը կատարվում է ի հովանավորությունը միջազգային ջանքերի՝ Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

Այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում ՌԴ գործունեությունից պարզվում է, որ վերջինս Ուկրաինայի խնդրի կարգավորման համար պարտադրվող ելքերի լծի տակ չի գնալու: Փաստորեն շուրջ երկու տարի է ինչ Արևմուտքը տարբեր ճանապարհներով թշնակաման է մոտեցում է ցուցաբերում ՌԴ դեմ: Թշնամական այս քայլերը ընդգրկում են քաղաքական, դիվանագիտական, առևտրա-տնտեսական, անվտանգության և ռազմական ոլորտները: Այդուհանդերձ, շահարկելով Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով ստեղծված բացառիկ առիթը, Մոսկվան կարողացավ կրկին տիրանալ Ղրիմի թերակղզուն: Արևմուտքի կողմից ներկայացված պահանջներին, այդ թվում Ղրիմի թերակղզին վերադարձնելու պահանջին հանձնվելը՝ ՌԴ կողմից բացառված խնդիրների շարքին է դասվում: Կարելի է կանխատեսել, որ վերջերս Մոգերինիի կողմից հրապարակված հաղորդագրությունը և ՌԴ դեմ պատժամիջոցները շարունակվելու և ընդլայնվելու մասին ներկայացրած պահանջը միայն մեծացնելու է ՌԴ-ԵՄ թշնամության ծավալները և նրանց հարաբերությունները ուղորդելու է դեպի լարվածություն: