Թրամփի ռազմամոլությունը սպառնում է միջազգային խաղաղությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88572-Թրամփի_ռազմամոլությունը_սպառնում_է_միջազգային_խաղաղությանը
Ռազմական քայլերի դիմելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական սպառնալիքն աշխարհում մտահոգությունների տեղիք է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2018 13:10 Asia/Tehran
  • Թրամփի ռազմամոլությունը սպառնում է միջազգային խաղաղությանը

Ռազմական քայլերի դիմելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական սպառնալիքն աշխարհում մտահոգությունների տեղիք է տվել:

Իր վերջին գրառման մեջ Դոնալդ Թրամփը խոսքն ուղղել է ատոմային հազարավոր մարտագլխիկներ ունեցող Ռուսաստանին և զգուշացրել, որ Սիրիային հրթիռային հարված է հասցվելու: Ռուսաստանը խոստացել է խոցել հրթիռները: «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալիս են՝ գեղեցիկ, նոր եւ խելացի», գրել է Թրամփը Թուիթերում:

Արևմտյան ղեկավարները հայտարարել են, որ Արևելյան Ղութայի Դումա շրջանի քիմիական հարձակման հետևում կանգնած են Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունները: Ուստի պետք է պատժել այդ երկու երկրի իշխանություններին: Վերջին օրերին Թրամփը բազմիցս ռազմական ծանր հարվածներով է սպառնացել Ռուսաստանին և Սիրիային: Ոմանք նույնիսկ համոզմունք են հայտնել, որ Արևելյան Ղութայի հարցի նկատմամբ ԱՄՆ ռազմական հավանական հարձակման մեջ ընդգրկվելու են նաև Սիրիայում Ռուսաստանի դիրքերը: Իհարկե Լիբանանում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ զգուշացրել էր, որ Սիրիայում ռուսական դիրքերի դեմ ցանկացած հարձակում պատասխան է ստանալու: Նման հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս: 

Սա իհարկե առաջին անգամը չէ, որ Թրամփն աշխարհին կանգնեցնում է պատերազմի վտանգի առջև: Ավելի վաղ, նա Հյուսիսային Կորեայի դեպքում էլ սպառնացել էր, որ այդ երկիրը ենթարկվելու է աննախադեպ հարձակման: Հյուսիսային Կորեայի դեմ հարձակման հետ կապված Թրամփն օգտվել էր «կրակ և ցասում» բառերից, որոնք մեկնաբավեցին որպես ատոմային հարձակման նախապատրաստվածություն: ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, նա տասնյակ երկրների ղեկավարների ներկայությամբ սպառնաց ՄԱԿ-ի անդամ մի երկրի: Դա աննախադեպ երևույթ էր:

Թվում է, որ այս անգամ Թրամփը սպառնում է արևելյան Ասիայում մի երկրի: Սպառնալիքներն անցել են Սիրիայի սահմանները և գնալով թեժացնում են տարածաշրջանում պատերազմի բոցերը: Տարածաշրջանը տուժում է 2001 թվականին Աֆղանստանի, իսկ 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ զորաշարժի պատճառով: Իսկ Վաշինգտոնի աջակցությամբ և Արաբիայի քաղաքականության պատճառով, Եմենում ընթացող պատերազմն ավելի է բարդացրել տարածաշրջանի իրավիճակը: Ուստի սիրիական պատերազմում ԱՄՆ միջամտությունը և հավանաբար Ռուսաստանի հետ առճակատումը , տարիներ շարունակ վառ են պահելու տարածաշրջանում պատերազմի կրակը: Վերջին օրերին շատ քաղաքական դեմքեր նախազգուշացրել են Դոնալդ Թրամփի ռազմամոլական քաղաքականության հետևանքների կապակցությամբ: 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է .«Թրամփն իր խոսքերով սարսափեցնում է աշխարհին»: