Արաբական պետությունների ղեկավարների նախնական գագաթաժողովի հակաիրանական քարոզչությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88612-Արաբական_պետությունների_ղեկավարների_նախնական_գագաթաժողովի_հակաիրանական_քարոզչությունը
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մերժելով Սաուդյան Արաբիայում Արաբական Քառյակ Կոմիտեի ութերորդ հանդիպման ընթացքում հնչած հակաիրանական հայտարարությունը, այդ պնդումները բնութագրել է որպես վիրավորական և անհիմն հայտարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 08:17 Asia/Tehran
  • Արաբական պետությունների ղեկավարների նախնական գագաթաժողովի  հակաիրանական քարոզչությունը

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մերժելով Սաուդյան Արաբիայում Արաբական Քառյակ Կոմիտեի ութերորդ հանդիպման ընթացքում հնչած հակաիրանական հայտարարությունը, այդ պնդումները բնութագրել է որպես վիրավորական և անհիմն հայտարարություն:

Անդրադառնալով այս հայտարարության մեջ որոշ առաջնորդող կեղծ գաղափարների, թշնամական ու ապակառուցողական մոտեցմանը, Ղասեմին ցավ է հայտնել, որ որոշ երկրներ շարունակում են իրենց թշնամական դիրքորոշումը ԻԻՀ դեմ և մոռացության են մատնել իսլամական ժողովուրդների իսկական թշնամուն: 

Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովը կկարողանա գտնել տարածաշրջանում  կայունության հաստատման հիմնական ու արդյունավետ ուղիները, ներկա ճգնաժամի պատճառները  և քայլեր ձեռնարկել՝  արաբական ու իսլամական երկրների համերաշխության իրականացման ուղղությամբ:

Արաբական Լիգայի գագաթնաժողովը սկսվել է հինգշաբթի օրը՝ Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Դեմամ քաղաքում:

Այս նիստը, տարածաշրջանում առանցքային խնդիրները , ներառյալ Պաղեստինում և Եմենում առկա զարգացումները լուծելու փոխարեն,  վերածվել է Իրանի դեմ հնչող անհիմն մեղադրանքների հանրահավաքի:

Նիստի ժամանակ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբայրը հերթական անգամ Իրանին  մեղադրել է արաբական երկրների ներքին գործերին միջամտելու  մեջ, պնդելով, որ ԻԻՀ շարունակում է զենք տրամադրել Եմենի  Անսար-Ալլա շարժմանը:

Իրանի դեմ ուղղված այս մեղադրանքները նոր չեն, և  դրանց կրկնության նպատակն է արդարացնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և  Բահրեյնիի ռեժիմին, որը ներկայիս ԱՄՆ կառավարության աջակցության ստվերում և սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ փորձում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում առաջացած անկայունության պատճառը բարդել ուրիշների վրա:

Սաուդյան Արաբիայի ներկա քաղաքականությունը, սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հետ միասին, տարածաշրջանում անապահովության և պատերազմի հրահրման երկու հիմնական գործոններն են:

Սաուդյան ներկա ղեկավարները,  սիոնիստական ռեժիմի հետ միասին դարձել են Մերձավոր Արևելքում ոտնձգության և հանցագործության խորհրդանիշը:

Այժմ, միջազգային հանրության լռության և ինքնահռչակ իրավապաշտպանների հովանավորության ներքո, այս երկու ռեժիմները սպանում են Պաղեստինի ճնշված և Եմենի ժողովուրդներին:

Սաուդյան ռեժիմի, Իսրայելի և  ԱՄՆ-ի  Արևմտյան Ասիայում ոտնձգությունների, անկայունության և անապահովության տարածման հակառակ կողմը, Դիմադրության առանցքն է:

Դիմադրության առանցքը Պաղեստինից մինչև  Եմեն, դիմակայում է «սաուդյան-հրեական-ամերիկյան» եռանկյունու դավադրություններին: 

Այս չարաբաստիկ եռանկյունին Իրանի Իսլամական Հանրապետության հզոր ներկայությունը վտանգ է համարում տարածաշրջանում իր ծրագրերի համար:

Միևնույն ժամանակ, Եմենի հեղափոխական մարտիկների հրթիռային հաջող հարձակումը Սաուդյան Արաբիայի դեմ և Սիրիայում դիմադրողական ուժերի առաջխաղացումը պատճառ է դարձել, որ մեղադրանքներ հնչեն Իրանի և նրա դաշնակիցների դեմ: 

Այս հակաքարոզչություների և անհիմն մեղադրանքների տարածման նպատակն ուղղված է  ծածկելու իրենց ձախողումները, տարածաշրջանում և վերջապես, հասարակական կարծիքը շեղելու իսլամական աշխարհի առաջին թշնամի սիոնիստական վարչակարգի հետ արաբական  որոշ երկրների համագործակցությունից: