Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը
Թուրքիայի նախագահն ընդգծելով ԱՄՆ-ի ու արևմուտքի հետ հարաբերությունների պահպանումն ասել է, որ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունները լրացնում են Անկարայի արտաքին հարաբերությունները:
Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հինգշաբթի օրն ընդգծեցլ է, որ Անկարան չի հրաժարվելու ԱՄՆ-ի հետ դաշնակցությունից, Ռուսաստանի հետ գործընկերությունից ու Իրանի հետ համագործակցությունից:
Իր համակիրների հետ Անկարայում կայացած հանդիպման ժանանակ, Էրդողանն ասել է. «ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններից, տնտեսական ու ապահովական ոլորտներում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից կամ տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար Իրանի հետ համագործակցությունից հրաժարվելու որևէ ցանկություն չունենք»:
Նա հավելել է, որ Սիրիայի արևելյան Ղութայի Դումայի տարածքում քիմիական հարձակման հարցով զրուցելու է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, ինչես որ ավելի վաղ զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունները ոչ թե փոխարինում, այլ լրացնում են արևմուտքի հետ հարաբերությունները:
Նա դժգոհություն է հայտնելով այն կապակցությամբ, որ որոշ երկրներ Սիրիան ուժի ցուցադրման ասպարեզ են դարձրել: «Մինչ այն պահը, երբ Սիրիան բոլորի համար անվտանգ տարածք կդառնա, Թուրքիան պահպանելու է այդ երկրում իր ներկայությունն ու ակտիվությունը». ասել է էրդողանը:
Էրդողանի այդ հայտարարություններն այնքան էլ խորթ չեն միջազգային հանրության անդամ երկրների համար, քանի որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը կայուն չէ և նման է ծիածանի: Հատկապես այն ժամանակաշրջանում, որը ներքին քննադատները «Էրդողանիզմ»-ի շրջան են անվանում, թե ներքին և թե արտաքին բնագավառում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շարունակ փոփոխվել է: Այն տարբերությամբ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխական լինելու հանգամանքն ընդգծվում էր որոշ քաղաքական շրջանակների կողմից, սակայն Էրդողանի արտահայտությունները գալիս են հաստատելու առավել գունեղ տեսք ստացած Թուրքիայի արտաքին քաղաքականության այս կողմնորոշումը: Շատ քիչ դիվանագետների կարելի է գտնել, ովքեր չըմբռնեն տարածաշրջանի ու Սիրիայի զարգացումների կապակցությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության գունափոխության իմաստը և գուցե հենց այս պատճառով էլ Թուրքիայի պաշտոնատարներն ամեն անգամ իրենց արտաքին քաղաքականության ձախողումը կոծկելու համար, նախկին ռազմավարական քաղաքականությունը պահպանելով, ի ցույց են դրել իրենց կողմնորոշումների փոփոխությունը:
Այսօր սակայն, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նոր առճակատման ֆոնին, թուրք իշխանավորները պարտավոր են առավել թափանցիկ լինել: Գուցե այդ պատճառով է, որ Էրդողանը շտապ ի ցույց է դնու մԹուրքիայի արտաքին քաղաքականության առերևույթ թաքուն կողմը և բացահայտ կերպով ընդգծում ԱՄՆ-ի ու արևմուտքի հետ հարաբերություններե Միևնույն ժամանակ նա կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները և Իրանի ու Չինաստանի հետ կապերի պահպանման անհրաժեշտությունը, դրանք համարելով Թուրքիայի կոմպլիմենտար հարաբերությունների լրացուցիչ տարրերը:
Դոկտ. Ռեզա Սոլաթը համոզված է, որ թեև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համընկնում է այդ երկրի ազգային շահերին, սակայն միևնույն ժամանակ կարող է իշխանությունների մոլորության ապացույցն ու միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության մեջ այդ մոլորությունը ծածկելուն ու Թուրքիայի ազգային շահերը մեկնաբանելուն ուղղված ջանք համարվել:
Հատկապես որ Էրդողանը Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը պարզաբանելիս ներկայացրել է ռազմավարական հարաբերությունների այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է միջազգային հարաբերության մեջ դրա ներկայացրած իմաստից: