ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի դեմ. անցյալի կրկնվող սխալները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88682-ԱՄՆ_ի_հարձակումը_Սիրիայի_դեմ._անցյալի_կրկնվող_սխալները
Ի վերջո, մի քանի օր հնչեցրած սպառնալիքներից հետո, ԱՄՆը Սիրիայի ուղղությամբ արձակել ավելի քան 100 թևավոր հրթիռ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 09:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի դեմ. անցյալի կրկնվող սխալները

Ի վերջո, մի քանի օր հնչեցրած սպառնալիքներից հետո, ԱՄՆը Սիրիայի ուղղությամբ արձակել ավելի քան 100 թևավոր հրթիռ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է. «Արևելյան Ղոթայում քիմիական հարձակման պատճառով, Ֆրանսիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ, Սիրիայում սկսվել են ԱՄՆ-ի հարձակումները»:

Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերը պնդում են, որ քիմիական հարձակման ընթացքում զոհվել է առնվազն 70 մարդ, 500-ը վիրավորվել: Նրանք սիրիական բանակին ներկայացրել են որպես հարձակման պատասխանատու:

Անկախ աղբյուրները չեն հաստատել այս պնդումը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հարձակումից մի քանի ժամ առաջ, միջազգային քննիչները ժամանել էին Սիրիա և դեռ չէին ավարտել իրենց հետաքննությունը: Սիրիայի դեմ հարձակումն իրականացվել է քիմական հարձակման վերաբերյալ հրապարակված մի շարք  անհիմն տեղեկությունների վրա, այն էլ այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես համաշխարհային խաղաղության և անվտանգության երաշխավորող միակ մարմին, նման հարձակում թույլ չի տվել:

Այս քայլը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և բոլոր միջազգային օրենքներին, որոնք ընդունում են երկրների ինքնիշխանությունը:

Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ հարձակում է իրականացնում մի երկրի վրա, հիմնվելով ապատեղեկատվության և լրատվամիջոցների մանիպուլյացիայի վրա: 15 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պնդում էր, որ Իրաքի վարչակազմը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի և այդ պատրվակովը օկուպացրեց  այդ երկիրը: Սակայն Իրաքի տարածքում իրականացված որոնումներից հետո, ամերիկացիները քիմիական  զենքի որևէ հետք չգտան:

Որոշ ժամանակ անց, Քոլին Փաուելը, ով Իրաքի ներխուժման ժամանակ ԱՄն-ի պետքարտուղարն էր, 2003 թ. Ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատմական հանդիպման ժամանակ ունեցած  ելույթում խոստովանել էր, որ հարռակումն անհիմն էր:

Ամերիկացի պաշտոնյաների այս խաբեությունը և ստախոսությունը հանգեցրին Իրաքում ճգնաժամի առաջացման, մեկ միլիոն մարդու սպանության, և 7 տրիլիոն դոլարի ամերիկյան հարկատուների փողերի ոչնչցման և քաոսի՝ Արևմտյան Ասիայի  տարածաշրջանում:

Անցյալ տարի ևս նմանատիպ պնդմամբ, Թրամփը Սիրիայում հրթիռային հարձակում իրականացրեց ի պատասխան Խան Շեյխուն քաղաքի քիմիական հարձակման: Սակայն ԱՄՆ հրթիռային հարվածը  ոչ միայն չփոխեց Սիրիայի ռազմական հավասարակշռությունը, այլև դրանից հետո Սիրիայի բանակը հասավ զգալի ռազմական հաջողությունների:

Ահա թե ինչու ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա իրականացրած անցյալ տարվա հարձակումը անարժեք էր, այնպես էլ  որոշ ռազմական գործիչների և վերլուծաբանների համոզմամբ, շաբաթ օրը Դամասկոսում իրականցված հարձակումը նույնպես անարդյունավետ է:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին ասել է. «Մի գիշերվա օդային հարվածները չեն փոխի Սիրիայի ռազմավարությունը, և  նախագահը պետք է ժամանի Կոնգրես, որպեսզի թույլտվություն ստանա ռազմական գործողություն անցկացնելու համար»:

Բայց  կասկածի տեղիք է տալիս, որ անցյալի սխալները դաս են ԱՄՆ պաշտոնյաների համար: