Հրաձգություն Ռիադում ՝ թագավորական պալատի մերձակայքում և Ալ Սաուդի սարսափը
Շաբաթ գիշեր ԶԼՄ-ները հրապարակել են տեսագրություններ, տեղեկացնելիով Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի մերձակայքում պայթյունի ու հրաձգության մասին:
Լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ասվում է, որ Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզն ու գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը դեպքի վայրից փախել են և «Ալ-Ուջա»-ի պալատի մերձակայքը պաշարվել է հատուկ ջոկատայինների միջոցով:
Որոշ ԶԼՄ-ներ տեղեկացրել են Արաբիայի թագավորի ու գահաժառանգի Ռիադի մերձակայքում ուղղակի կերպով ամերիկյան ուժերի միջոցով վերահսկվող ռազմաբազա փոխադրվելու մասին:
Մի շարք լրատվական աղբյուրներ նույնպես չեն բացառել այդ երկրում հեղաշրջման հավանականությունը, սակայն Ալ-Սաուդը փորձում է կոծկել այն:
Դեպքից հետո Ալ-Սաուդի ռեժիմի պաշտոնյաների իմաստալից լռությունը, ուշացած արձագանքն ու հետագա հակասական վերաբերմունքը և տարածվող շշուկները, կասկածի տակ են դնում միջադեպի նկատմամբ իշխանությունների լուռ վերաբերմունքը:
Ռիադի ոստիկանությունը մի քանի ժամ տևած լռությունից հետո հայտարարեց, որ այդ հրաձգությունը պալատի մերձակայքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով է եղել:
Սակայն ԶԼՄ-ների համոզմամբ, անօդաչու թռչող սարքի պատճառով, նման ծավալի կրակահերթն անսովոր է թվում:
Ուշագրավն այն է, որ Սաուդյան իշխանություններին խիստ մտահոգում է հեղաշրջման իրականացման հնարավորությունը:
Նրանց թվում է, որ ցանկացած պահի որոշ մարդիկ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկել Մալեք Սալմանի և նրա թագաժառանգի տապալման համար:
Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, կաշառքի և սպառնալիքների քաղաքականությամբ և իր քայլերով, ուժային պայքար է առաջացրել Ալ Սաուդի ընտանիքում:
Այսպիսով, Մոհամեդ բին Սալմանը ամեն րոպե սպասում է արքայական ընտանիքում իր դեմ ուղղված հակառակորդների արձագանքին և հեղաշրջմանը, իսկ իրակնում նա ապրում է մղձավանջում:
Լիբանանյան «Ալ Ահդ» լրատվական գործակալությունը, մեջբերելով իսրայելական «Մաարիվ» օրաթերթը, տեղեկացրել է Արաբիայի թագավորական պալատի մերձակայքում պայթյունի ու հրաձգության մասին և գրել, որ հավանական է, որ կրակոցները կապված կլինեն Սաուդյան իշխանությունների միջև եղած բախման հետ և որ միջադեպը որոշակիորեն կապված է այս անհամաձայնությունների հետ:
Այս օրերին Սաուդյան թագաժառանգը երկրի ներսում և դրսում շատ թշնամիներ ունի: Մոհամմադ Բին Սալմանի ներքին հակառակորդները խստորեն դեմ են նրա այսպես կոչված աշխարհիկ զարգացման քաղաքականությանը, և այս ամենի հետ մեկտեղ կան նաև Եմենի զինյալները:
Ռիադի թագավորական պալատում տեղի ունեցած կրակոցների միջադեպը կարող էր լինել կառավարության որոշ գործակալների կողմից կազմակերպված շոու `թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի դեմ:
Այս շրջանակում Սաուդյան թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը փորձում է վերահսկել իրավիճակը, որը ավելի լայն անվտանգության մթնոլորտ կստեղծի հետագա ձերբակալությունների ու հալածանքների համար և հնարավորություն կտա հոր փոխարեն նստել թագավորական գահին:
Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի շուրջ տեղի ունեցած կրակոցների միջադեպը ցույց է տալիս, որ այդ երկրի ոչ մի անկյունը ապահով չէ: Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Զահրան քաղաքում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովից մի քանի օր անց: Վախենալով Անսարանոլահ շարժմանի հրթիռային հարձակումներից, Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովը Ռիադի փոխարեն տեղի է ունեցել Զահրանում: