Ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը
Հայաստանի լրատվական աղբյուրները հայտարարել են ընդդիմության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին:
Նախքան ձերբակալվելը Փաշինյանը ուղիղ եթերով հեռարձակմամբ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
Նշելով, որ ընդդիմության արածը շանտաժ է , Սարգսյանը մերժեց պաշտոնից հեռանալու նրանց պահանջը և հեռացավ բանակցության վայրից:
Փաշինյանն էլ ասաց, որ բանակցելու է միայն վարչապետի հրաժարականի հարցի շուրջ, քանի որ Սերժ Սարգսյանը չի գիտակցում Հայաստանի պայմանները:
Իրողությունն այն է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հանրապետական իշխող կուսակցությունը նախկին նախագահ, 63-ամյա Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀ վարչապետ:
Հակադարձելով այդ քայլին, ընդդիմության առաջնորդն ասել է.«Հայաստանում աննախադեպ իրողություն է տեղի է ունենում, մեկը փորձում է երրորդ անգամ նոր եղանակով կանգնել իշխանության ղեկին, սակայն մենք դա թույլ չենք տա»:
Ընդդիմադիր կուսակցությունները Սերժ Սարգսյանին մեղադրում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն առաջացնելով, իր դիրքն ամրապնդելու մեջ:
Նրանք գտնում են, որ նոր օրենքը Սարգսյանին հնարավորություն է տվել նախագահական երկրորդ շրջանն ավարտելուց հետո, մեկ այլ պաշտոն ստանձնել իշխանության մեջ, այն դեպքում, երբ նա հակառակն էր խոստացել:
Իրողությունն այն է, որ Հայաստանում իշխանության համակարգը փոխվելով, վարչապետը հատուկ լիազորություններ է ստանձնել և երկրի նախագահը միայն սիմվոլիկ դեր է կստարում:
Ի դեպ, ընդիմությունը Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու ՀՀԿ-ի որոշումը գնահատում են մի քայլ՝ ռուսամետ դիվանագետին իշխանության ղեկին պահելու համար:
Մի շարք վերլուծաբաններ այն համոզման են, որ հաշվի առնելով այն փաստը, որ ԱԺ-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի ընդդիմադիրները հավաքել են 8 տոկոսից ավելի քիչ ձայներ, դա նշանակում է, որ նրանց մեծ շանսեր չունեն իրենց նպատակների իրագործման համար: Այս բոլորն այն դեպքում, երբ վերջերս կայացած բողոքի ցույցերը վկայում են, որ բողոքարարների այս թիվը կարող է սրել երկրի ներքին իրավիճակը:
Հայաստանը յուրահատուկ պայմաններում է գտնվում և բողոքի այս ակցիաները կարող են հարվածել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին: