ՀԳՀԾ-ի հարցով միջազգային կառույցների պահանջը ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89550-ՀԳՀԾ_ի_հարցով_միջազգային_կառույցների_պահանջը_ԱՄՆ_ից
Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ-ի նախագահի որոշման հայտարարման ժամկետը մոտենալով, միջազգային հանրությունը ձգտում է Վաշինգտոնին պարտադրել կատարել իր միջազգային հանձնառությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2018 09:16 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հարցով միջազգային կառույցների պահանջը ԱՄՆ-ից

Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ-ի նախագահի որոշման հայտարարման ժամկետը մոտենալով, միջազգային հանրությունը ձգտում է Վաշինգտոնին պարտադրել կատարել իր միջազգային հանձնառությունները:

NPT-ի վերանայման համագումարում ՄԱԿ-ի զենքի վերահսկման բաժնի տնօրեն Իզոմի Նաքամիցոն հույս է հայտնել, որ միջուկային համաձայնության բոլոր կողմերը կհարգեն այն:

Շուրջ երեք շաբաթ հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելու է իր որոշումը Իրանի դեմ միջուկային շրջափակումները չեղարկելու կամ երկարաձգելու մասին: Փաստաթղթում նշված է, որ քսնի դեռ Իրանը կատարում է իր հանձնառությունները, ԱՄՆ-ը չի վերականգնելու դադարեցված պատժամիջոցները: 

ՄԱԳԱՏԷ-ն մինչ օրս 10 անգամ հաստատել է այն փաստը, որ Իրանը հարգում է իր միջուկային հանձնառությունները: Թրամփն այս զեկույցներն սնտեսելով, Իրանի հետ միջուկային համաձայնությունը ԱՄՆ-ի պատմության ամենավատ համաձայնությունն է բնութագրել և ձգտում է այն չեղարկել: Ամերիկացիների այս անպատասխանատու որոշումը մտահոգել է  միջազգային հանրությանը:

ՀԳՀԾ-ն ստորագրվել է ավելի քան 12 տարի տևած, յոթ երկրների և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի սեղմ բանակցությունների արդյունքում:

ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի մաս է կազմում, որին կողմ են քվեարկել բոլոր անդամներն այդ թվում նաև ԱՄՆ-ը  և վերջին երեք տարիների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի քննիչները այցելելով Իրանի միջուկային օբյեկտներ, հաստատել են Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ լինելը:

ՄԱԿ-ի զինաթափման բաժինը ևս ԱՄՆ-ի նախագահից պահանջել է կատարել իր հանձնառությունները Իրանի հետ միջուկային համաձայնության նկատմամբ: 

Նյու Յորքում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, Իրանը շատ արագ կվերսկսի իր միջուկային աշխատանքները:

Գրեթե աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներն ու վերլուծաբանները, այդ թվում՝ Թրամփի որոշ կուսակիցներ, պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի մնալ ՀԳՀԾ-իում Բոլոր այս դիրքորոշումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը մեկուսացվել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում: