ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հանդիպումները Թուրքիայի պաշտոնատարների հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i8956-ԻԻՀ_արտգործնախարար_Զարիֆի_հանդիպումները_Թուրքիայի_պաշտոնատարների_հետ
ԻԻՀ արտգործնախարարը Թուրքիա կատարած մեկօրյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահի, վարչապետի և արտգործնահարարի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը բանակցել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ծայրահեղականության ու բռնության դեմ պայքարի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 09:32 Asia/Tehran
  • ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հանդիպումները Թուրքիայի պաշտոնատարների հետ

ԻԻՀ արտգործնախարարը Թուրքիա կատարած մեկօրյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահի, վարչապետի և արտգործնահարարի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը բանակցել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ծայրահեղականության ու բռնության դեմ պայքարի շուրջ:

Շաբաթ օրը Ստամբուլում ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրի շահերից և նպաստելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Էրդողանը Իրանի նախագահին հրավիրել է այցելել Թուրքիա: Նա ընդգծել է երկու երկրի միջև առևտրափոխանակումների ծավալը 30 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը:

Էրդողանը նշել է, որ ԻԼԻՊ-ը Իրանի, Թուրքիայի և տարծաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգ է: Նրա խոսքերով.-«Տարածաշրջանի ճգնաժամերը կարգավորելու նպատակով Թեհրանի հետ բանակցելը կարևոր է Թուրքիայի համար»:

ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպման ընթացքում անդրադառնալով անարդար շրջափակումների ժամանակ Թուրքիայի կողմից ցուցաբերած հովանավորությանն Իրանին, ցանկություն է հայտնել, որ նոր պայմաններում առավել ընդլանվեն երկու երկրի հարաբերությունները:

Շաբաթ օրը, Իրանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ՝ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ հետշրջափակումային շրջանում Թուրքիան պետք է ամենալավ հարաբերություններն ունենա Իրանի հետ: Նա հավելել է. «Իրանի և Թուրքիայի տնտեսությունները փոխլրացնում են միմյանց և այդ պատճառով տարբեր հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում երկու երկրի համագործակոցությունները պետք է առավել ամուր լինեն»:

Մոհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպման ընթացքում կարևորել է բոլոր ոլորտներում հատկապես տարածաշրջանային խնդիրներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Նա ասել է.-«Իրանի և Թուրքիայի համագործակցությունների շարունակումը դրական պատգամ է հաղորդում իսլամական աշխարհին, հատկապես շիաներին ու սոննիներին»:

Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ծամանակ, ԻԻՀ արտգործնախարար Զարիֆն ասել է.-« Հյոպատոսական և դատական ոլորտներում համագործակցությունների ամրապնդումը, բանկային և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը և տրանսպորտի ոլորտում համատեղ հանձնաժողովների նիստերի անցկացումը, կարող են նպաստել երկու երկրի շահերի ապահովմանը»:

Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն, անդրադառնալով վերջերս Թուրքիայի վարչապետի Թեհրան կատարած այցի ձեռքբերումներին, ցանկություն է հայտնել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները 30 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով առավել ընդլայնել երկկողմ համագործակցությունները:

Չավուշօղլուն նշել է, որ ահաբեկչությունը համարել է երկու երկրին սպառնացող վտանգ , որի դեմ պայքարի համար վերջիններս պետք է համագործակցեն:

Համատեղ մամլո ասուլիսում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները բացատրություն են տվել երկու երկրի դիրքորոշումների մասին եկկողմ հարաբերությունների և տարածաշրջանայաին զարգացումների վերաբերյալ: Մամլո ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտգործնախարարը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Իրանի և Թուրքիայի տեսակետները շատ մոտ համարելով ասել է.«Իրանը և Թուրքիան կարևորում են Սիրիայի միասնությունը»:

Մովլութ Ջավուշօղլուն ասել է, որ իր երկիրն ընդունել է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների : «Իրանը և Թուրքիան պետք է ջանքեր տանեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ուղղությանբ». հավելել է նա: