ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետները ՝ տարաձայնությունից մինչև ընդհանրություն
Սպիտակ տանն ունեցած մամուլի ասուլիսում, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ ՝ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հայտնել են երկկողմ հարաբերությունների և համաշխարհային կարևոր իրադարձությունների հետ կապված իրենց տեսակետները:
Ինչպես ակնկալվում էր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը հիմնականում քննարկվել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցը : Ասուլիսի ժամանակ, Թրամփը կրկին անընդունելի է որակել ՀԳՀԾ-ն: Այնուամենայնիվ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Իրանի տարածաշրջանային գործունեության և հրթիռային հարցի նման խնդիրներում համաձայն է իր ամերիկացի պաշտոնակցի հետո, սակայն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված Թրամփի հետ տարաձայնություններ ունի:
Խոսքն ուղղելով Թրամփին, Էմանուել Մակրոնն ասել է.«Դուք նոր նշեցիք, թե ձեր ընտրապայքարի օրերին Իրանի մասին ինչ դիրքորոշում ունեիք, իսկ այսօր որպես ԱՄՆ նախագահ, ո՞րն է ձեր որոշումը: Պարզ է , որ այս հարցում մենք համաձայն չենք»: Ֆրանսիայի նախագահը կրկին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումն, ասելով .«Դուք համոզված եք, որ դա վատ համաձայնություն է: Ես ամիսներ շարունակ ասում եմ, որ դա բավարար համաձայնություն է»:
Ձայնակցելով Թրամփի հետ, Մակրոնը տարածաշրջանում , մասնավորապես Սիրիայում Իրանի գործունեությունը և հրթիռային ծրագիրը համարում է աշխարհին և տարածաշրջանին ուղղված սպառնալիք , խոստանալով, որ այդ հարցում համագործակցելու է ամերիկացիների հետ:
Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը ցույց է տվել, որ այդ երկու դաշնակիցները համակարծիք են ՀԳՀԾ-ի ապագայի և Իրանի հետ կապված հարցերում, իսկ մյուս հարցերում տարաձայնությունները դեռևս չեն վերացել: Օրինակ, երկու երկիրը հայտարարել են, որ վտանգ են զգում Իրանի հրթիռային ծրագրում: Մինչդեռ Իրանի ռազմական դոկտրինայում հրթիռները թշնամու ոտնձգությունները կանխող բնույթ են կրում և ոչ մի երկրին ուղղված վտանգ չեն ներկայացնում: Իրաքում և Սիրիայում զինված ուժերի արտասահմանյան գործունությունը կատարվում է այդ երկու երկրի օրինական կառավարությունների ցանկությամբ և առանց այդ ուժերի դերակատարության, Իրաքի և Սիրիայի քաղաքները գրավվելու էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից:
Իր տնտեսական ու ֆինանսական շահերի և տարածաշրջանի հարուստ երկրներին զենք վաճառելու ուղղությամբ ԱՄն-ը շարունակում է իր հակաիրանական քայլերը ՝ ԻԻՀ-ը մյուս երկրների համար սպառնալիք ներկայացնելով: Թվում է, որ ֆրանսացիները փորձում են ՀԳՀԾ-ն պահպանելու պատճառաբանությամբ, ձայնակցում են Թրամփին, որպեսզի զենքի վաճառքից ապահովել նաև ֆրանսացիների բաժինը:
Մինչդեռ Իրանի դեմ Թրամփի կառավարության թշնամական քաղաքականությանը ձայնակցումը ոչ միայն չի օգնելու ՀԳՀԾ-ի պահպանմանն, այլև խիստ վնասելու է Իրանի և Ֆրանսիայի հարաբերություններին: