Երևանը նախազգուշացնում է Բաքվին՝ Հայաստանի իրավիճակը շահարկելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89672-Երևանը_նախազգուշացնում_է_Բաքվին_Հայաստանի_իրավիճակը_շահարկելու_կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում նոր արկածախնդրության նպատակով երկրում առկա իրավիճակը շահարկելու կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 13:48 Asia/Tehran
  • Երևանը նախազգուշացնում է Բաքվին՝ Հայաստանի իրավիճակը շահարկելու կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում նոր արկածախնդրության նպատակով երկրում առկա իրավիճակը շահարկելու կապակցությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ  Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանություններից ստացած զեկույցների համաձայն, Հայաստանի վերջին զարգացումները դիտարկվում են որպես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի դեմ նոր արկածախնդրության հնարավորություն:

Հաշվի առնելով Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները,  Երևանի պաշտոնյաների նախազգուշացումը Ադրբեջանին կարող է դիտվել որպես հայկական կողմի ցուցադրական քայլ Բաքվի դեմ:

Անկասկած, Հայաստանի իշխանությունները  փորձում են լուծումներ գտնել` կանխելու ընդդիմադիրների կողմից փողոցային ցույցերի շարունակումը: Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակի շահարկումը Ադրբեջանի իշխանությունների համար կարող է օգտագործվել, որպես  նրանց պահանջների կատարման լավագույն տարբերակ:

Ադրբեջանի  ԱԳՆ խոսնակ Հեքմաթ Հաջիևը նշել է.«Սերժ  Սարգսյանի կառավարության որոշ անդամների պնդումները, թե Ադրբեջանը  ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական տեխնիկա է տեղակայել, կեղծ է և դրա նպատակն է  շեղել հասարակական կարծիքը»:

Եերբ հակամարտության կողմերից մեկի ներքին վիճակը վատթարանում է, երկու թշնամական պետությունների իշխանությունները նման նախազգաուշացումներով են հանդես գալիս միմյանց դեմ:

Այս նախազգուշացումները ցույց են տալիս, որ երկու երկրների ղեկավարների միջև բացակայում է  փոխադարձ վստահության մթնոլորտը, որն ամեն օր խորանում է:

Անկասկած,  երկու հակմարտող երկրների ներքին տագնապալի իրավիճակը պայմաններ է ստեղծում մյուս կողմի համար՝ միջամտելու ցանկացած  երկրի ներքին գործերին:

Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներից ու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հեքմաթ Հաջիևն ասել է.«Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»:

Նշելով, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունների արդյունքում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում  մինչ այժմ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել , Հեքիմ Հաջիևը հույս է հայտնել, որ Հայաստանում առողջ քաղաքական ուժեր կգան իշխանության:

Փաստորեն, Բաքվի կառավարության պաշտոնյաները նման հայտարարություններով  փորձում են տարաձայնություններ առաջացնել հայ քաղաքական ուժերի միջև:  Հայաստանի պաշտպանության նախարարության  նախազգուշացումը Ադրբեջանին կարող է համարվել ադրբեջանական կողմի նման միջամտության պատասխան:

Ավելի վաղ, Ադրբեջանը բազմիցս փորձել է նմանատիպ խնդիրներ հարուցել Հայաստանի համար: