Հայաստանում լարված իրավիճակ է. Իլհամ Ալիևը  ժամանել է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89758-Հայաստանում_լարված_իրավիճակ_է._Իլհամ_Ալիևը_ժամանել_է_Թուրքիա
Հայաստանում տիրող լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Թուրքիա: Նա  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2018 13:44 Asia/Tehran
  • Հայաստանում լարված իրավիճակ է. Իլհամ Ալիևը  ժամանել է Թուրքիա

Հայաստանում տիրող լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Թուրքիա: Նա  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը:

Չորեքշաբթի օրը Էրդողանն Անկարայում հանդիսավոր արարողության ժամանակ դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Էրդողանը և Ալիևը երկկողմ բանակցությունից և երկկողմ համաձայնագրերի ստորագրման համար համագործակցության գերագույն խորհրդի նիստին մասնակցելուց  հետո, մասնակցել են համատեղ մամլո ասուլիսի:

Ալիևի Թուրքիա կատարած ուղևորության գլխավոր նպատակներն են՝  երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների քննարկումը:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը կոչ է արել  ՄԱԿ-ի օրենքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում անհապաղ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:

Նշելով , որ Ղարաբաղյան հարցի լուծումը շատ կարևոր է տարածաշրջանի համար, Էրդողանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»:

Հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը, թվում է, որ Իլհամ Ալիևը փորձում է այս պայմաններից օգտվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու  և Ղարաբաղյան հարցում իր ուզածին հասնելու համար:

Նկատի առնելով, որ Հայաստանն օրեր առաջ Ադրբեջանին զգուշացրել էր՝ չփորձել երկրի ներքին իրավիճակը շահարկել , կարելի է եզրակացնել ,որ Հայաստանն էլ մտահոգ է այդ խնդրի համար:   

Հայաստանի ներքին պայմաններից ելնելով կարելի է ասել, որ հնարավոր է ներքին իրավիճակի լարվածության պատճառով, Հայաստանը չկարողանա արագ արձագանքել Ադրբեջանի քայլերին, սակայն մյուս կողմից Թուրքիայի դիրքորոշումը և այս երկրի մերձեցումը Ռուսաստանին , կարող է խոչընդոտել Ադրբեջանի թշնամական քայլերին:

Ավանդաբար Ռուսաստանի քայլերն ու դիրքորոշումն  ուղղված են կողմերի միջև բախումների կանխմանն ու  առկա  վիճակի պահպանմանը: Հետևաբար Մոսկվան  չի ցանկանում ճգնաժամը կարգավորել կողմերից որևէ  մեկի օգտին, ինչը պատճառ է դարձել, որ Էրդողանը Ռուսաստանին մերձենալու հետևանքով ընդգծի ՄԱԿ-ի օրենքների շրջանակում  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքականության հարցերով հետազոտող Սալիվան Քորնելը մի հոդվածում նշել է.«Թուրքիան և Ռուսաստանը միմյանց կողքին հավասարկշռված դերակատարությամբ են հանդես եկել Ղարաբաղյան հարցում և  չի թվում, որ նրանք ապագայում փորձեն փոխել իրենց դերակատարությունը»:

Ուստի Ադրբեջանը չի կարող ակնկալել, որ ներկա դրությամբ Հայաստանի դեմ իր միակողմանի քայլերը կարող են ուղեկցվել միջազգային աջակցություններով:  Ներկա պայմաններում, հակամարտող կողմերի  ամենախոհեմ վերաբերմունքը կարող է լինել այն, որ ինքնազսպվածություն դրսևորելով, կողմերը փորձեն մտածել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման մասին և հրաժարվեն անորոշ արդյունքների հանգեցնող քայլերից: