Հայաստանում լարված իրավիճակ է. Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա
Հայաստանում տիրող լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Թուրքիա: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը:
Չորեքշաբթի օրը Էրդողանն Անկարայում հանդիսավոր արարողության ժամանակ դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Էրդողանը և Ալիևը երկկողմ բանակցությունից և երկկողմ համաձայնագրերի ստորագրման համար համագործակցության գերագույն խորհրդի նիստին մասնակցելուց հետո, մասնակցել են համատեղ մամլո ասուլիսի:
Ալիևի Թուրքիա կատարած ուղևորության գլխավոր նպատակներն են՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների քննարկումը:
Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի օրենքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում անհապաղ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:
Նշելով , որ Ղարաբաղյան հարցի լուծումը շատ կարևոր է տարածաշրջանի համար, Էրդողանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»:
Հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը, թվում է, որ Իլհամ Ալիևը փորձում է այս պայմաններից օգտվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Ղարաբաղյան հարցում իր ուզածին հասնելու համար:
Նկատի առնելով, որ Հայաստանն օրեր առաջ Ադրբեջանին զգուշացրել էր՝ չփորձել երկրի ներքին իրավիճակը շահարկել , կարելի է եզրակացնել ,որ Հայաստանն էլ մտահոգ է այդ խնդրի համար:
Հայաստանի ներքին պայմաններից ելնելով կարելի է ասել, որ հնարավոր է ներքին իրավիճակի լարվածության պատճառով, Հայաստանը չկարողանա արագ արձագանքել Ադրբեջանի քայլերին, սակայն մյուս կողմից Թուրքիայի դիրքորոշումը և այս երկրի մերձեցումը Ռուսաստանին , կարող է խոչընդոտել Ադրբեջանի թշնամական քայլերին:
Ավանդաբար Ռուսաստանի քայլերն ու դիրքորոշումն ուղղված են կողմերի միջև բախումների կանխմանն ու առկա վիճակի պահպանմանը: Հետևաբար Մոսկվան չի ցանկանում ճգնաժամը կարգավորել կողմերից որևէ մեկի օգտին, ինչը պատճառ է դարձել, որ Էրդողանը Ռուսաստանին մերձենալու հետևանքով ընդգծի ՄԱԿ-ի օրենքների շրջանակում հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
Արտաքին քաղաքականության հարցերով հետազոտող Սալիվան Քորնելը մի հոդվածում նշել է.«Թուրքիան և Ռուսաստանը միմյանց կողքին հավասարկշռված դերակատարությամբ են հանդես եկել Ղարաբաղյան հարցում և չի թվում, որ նրանք ապագայում փորձեն փոխել իրենց դերակատարությունը»:
Ուստի Ադրբեջանը չի կարող ակնկալել, որ ներկա դրությամբ Հայաստանի դեմ իր միակողմանի քայլերը կարող են ուղեկցվել միջազգային աջակցություններով: Ներկա պայմաններում, հակամարտող կողմերի ամենախոհեմ վերաբերմունքը կարող է լինել այն, որ ինքնազսպվածություն դրսևորելով, կողմերը փորձեն մտածել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման մասին և հրաժարվեն անորոշ արդյունքների հանգեցնող քայլերից: