Իրանի Իսլամական Հեղափոխության մեծահարգ Առաջնորդի ուղերձը իրանական Նովռուզի առիթով
Իրանի Իսլամական Հեղափոխության մեծահարգ Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1395 թվականի նոր տարվա առիթով հղած ուղերձում անցյալ տարին բնութագրել է որպես «Քաղցրություններով ու դառնություններով», «Վերելքներով ու վայրէջքներով» և «Առիթներով ու սպառնալիքներով» լի տարի:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով անցյալ տարի տեղի ունեցած որոշ դառը դեպքերին, ինչպես Մինայի աղետը, խոսել է նաև լավ իրադարձությունների, այդ թվում Բահմանի 22-ի ժողովրդական քայլարշավի և էսֆանդի 7-ի (26 փետրվար) ընտրությունների մասին: Իսլամական Հեղափոխության Առաջնորդը անդրադարձել է նաև Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին, որը մտահաոգությունների կողքին հույսեր ևս առաջացրեց Իրանում: Նա ընդգծել է սպառնալիքներն առիթների վերածելու ուղղությամբ տարվող ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:
Իրանի Իսլամական Հեղափոխության Մեծարգո Առաջնորդը նշել է, որ այդ շարժման կարևոր և շտապ առաջնահերթությունը տնտեսական խնդիրներն են: Նրա խոսքերով, ներքին արտադրանքի ծավալների ավելացումը, աշխատատեղեր ստեղծելն ու գործազրկության վերացումը, տնտեսական բարգավաճումն ու լճացման դեմ պայքարը, երկրի տնտեսության զարգացման համար կարևոր երեք կետերն են:
Իրանի Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդը նշել է, որ այդ հաջողություններին հասնելու համար անհրաժեշտ է դիմադրողական տնտեսության վրա հիմնված աշխատանքն ու ջանքը: Նրա խոսքերով. «Դիմադրողական տնտեսության շնորհիվ հնարավոր է պայքարել գործազրկության և լճացման, թշնամիների սպառնալիքները դեմ , վերահսկել գնաճը և բազմաթիվ հնարավորություններ ստեղծել երկրի համար»:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին այս տարին անվանել է «Դիմադրողական տնտեսություն գործնական քայլեր»-ի տարի: Այդպիսով նա ճշտորոշել է այդ շարժման ցուցանիշերը , որոնց օգնությամբ հնարավոր է ուղիղ ճանապարհ հարթել դեպի կարևոր նպատակները և դիմակայել սպառնալիքներին:
Այդ տեսակետից Իսլամական հեղափոխության առաջնորդի նովռուզյան տոների առիթվ հղած ուղերձը երկու կողմից ռազմավարական նշանակություն ունի: Նախ` անցյալի և ապագայի զարգացումներին նայում է խոհեմ ու իրատեսական հաեացքով և ընդգծում է, որ մակերեսային ու կարճատև շահերի փոխարեն պետք է գերակայությունը տալ հավաքական և երկարատև շահերի ապահովմանը:
Մեծահարգ Առաջնորդի արտահայտությունների մյուս կարևոր կետը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո գոյություն ունեցող սպառնալիքներն ու առիթները ճիշտ գնահատելն է: Սա ցույց է տալիս, որ չնայած գույություն ունեցող հույսերին, չպետք է անուշադիր լինել մտահոգությունների հանդեպ, սակայն պետք է խոհեմությամբ ու զգոնությամբ հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Սպառնալիքների իսկական արմատը պետք է որոնել անցյալ տարի տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներում:
Իսլամական համակարգի թշնամիներն անցած տարի տարբեր դավադրություններ նյութելով փորձեցին վնասել Իսլամական հանրապետությանը և հուսահատեցնելով ժողովրդին, հարված հասցնել Իրանի ժողովրդի անկախությանը: Սակայն չնայած բոլոր ջանքերչին, նրանք չկարողացան թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետության հիմքերը: Իրանին մեկուսացնելու նպատակով իսլամական համակարգի թշնամիների ջանքերն ապարդյուն անցան և դա չնպաստեց իսլամական համակարգի արժեզրկմանը:
Նոր տարին այն պայմաններում է սկսվում, երբ Իրանը հզորությամբ և հաստատակամորեն դիմագրավում է բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և շրջափակումներին և վճռական ու հզորությամբ քայլում է դեպի առաջ: