Պոմպեոն և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մարտահրավերները
ԱՄՆ-ի Սենատում անցկացված քվեարկության արդյունքում, Մայք Պոմպեոն նշանակվեց ԱՄՆ նոր պետքարտուղար :
Սենատում անցկացված քվեարկության ժամանակ, 57 սենատորներ, այդ թվում նաև մի քանի դեմոկրատականներ, CIA-ի նախկին պետին կողմ ձայն տվեցին, որպեսզի նա զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը փոխարինի Ռեքս Թիլերսոնին: Դա ի տես այն բանի, որ գրեթե մեկ տարի առաջ Պոմպեոն CIA-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար ավելի մեծ քանակությամբ ձայներ էր հավաքել: Այդուհանդերձ Պոմպեոյի ռազմատենչ դիրքորոշումները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց նրա հնազանդությունը պատճառ դարձան, որ այս անգամ ավելի մեծ թվով սենատորներ նրան դեմ քվեարկեն:
Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը Սենատում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու համար Պոմպեոյի արժանավորության քննարկման նիստում ասաց. «Պոմպեոն դիվանագետ լինելուց առավել ռազմատենչ է»:
Այդուհանդերձ չնայած Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում և Սենատի լիագումար նիստում Պոմպեոյի հավաքած փոքրաթիվ ձայներին, նա այսօր զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ի դիվանագիտությունը խիստ ճնշման տակ է հայտնվել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի առաջին մարտահրավերը Թրամփի ներկայացրած ազգայնականների և այդ երկրի դիվանագիտության բնագավառում համաշխարհայնացման վաղեմի ավանդույթի միջև հավասարակշռության հաստատումն է: Ազգայնականները վատատես են համաշխարհայնացման ավանդույթներին և արտաքին քաղաքականությունը դիտում են «Նախ Ամերիկան» կարգախոսի դիտանկյունից: Այդ պատճառով էլ Թրամփը վերջին շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում լարվածության մեջ է մտել Վաշինգտոնի քաղաքական որոշ դաշնակիցների հետ և ավելի բարձր մակարդակի է փոխադրել մրցակիցների ու թշնամիների հետ հակադրությունը:
Վարչական խնդիրների, այդ թվում պետքարտուղարության բյուջեի ուշագրավ կրճատման, նախարարության բազմաթիվ հմուտ փորձագետների հեռացման ու նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության վարչական բաժինների ու դեսպանատների թափուր մնալու պես բարդությունները հաղթահարելը նոր պաշտոնում Պոմպեոյի դիմագրաված մյուս մարտահրավերներից է լինելու:
Այս երկու մարտահրավերները պատճառ դարձան, որ Դոնալդ Թրամփը Թուիթերում կատարած գրառմամբ պաշտոնից հեռանցի նախկին պետքարտուղարին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակի CIA-ի ղեկավարին: Սպիտակ տունը հույս ունի, որ արտաքին քաղաքականության բնագավառում հարձակողական դիրքորոշումներ ընդունելու և այսպես կոչված ԱՄՆ-ի կոշտ ուժի ակտիվացման հարցերում Թրամփի հետ Պոմպեոյի ընդհանուր հայացքները, կկարողանան վերջ դնել պետքարտուղարության հետ այդ երկրի նախագահի տարաձայնություններին:
Սակայն համաշխարհային զարգացումների ընթացքը, մասնավորապես՝ միջազգային համակարգի վրա «Նախ Ամերիկան» կարգախոսի ազդեցությունը, իր նպատակների իրագործման ճանապա«հին դժվար իրավիճակի մեջ է դնելու ԱՄՆ-ի դիվանագիտությանը: Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնին ստանձնմանը հաջորդող շաբաթներում պարտավոր է լինելու դիմագրավել համաշխարհային ամենաբարդ ճգնաժամերից մի քանիսը: Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի բանակցություններն արդյունքի հասցնելը, Իրանի հետ միջուկային համաձայնության շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունների իրագործման շուրջ որոշում ընդունելը, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրումը, Սիրիայում քաղաքական հաջողություններ նվաճելը և ԱՄՆ-ի դեսպանատունը զավթված Ղոդս փոխադրելու հետևանքով իսլամի աշխարհի ցասումի դիմագրավումն այն ճգնաժամերից են: Այդ բարդ ճգնաժամերից որևէ մեկի դեպքում ձախողումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան դիվանագետի հանդեպ այդ երկրի նախագահի գոհունակության վրա և չի բացառվում, որ նա էլ արժանանա իրեն նախորդած Ռեքս Թիլերսոնի ճակատագրին: