Վաշինգտոնում Մերկելի և Թրամփի դժվար բանակցությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցելու նպատակով Վաշինգտոն է ժամանել:
Այցը ձևավորված է երկու առանցքների հիման վրա՝ Իրանի միջուկային համաձայնությունը և աշխարհում առևտրային պատերազմը: Այցին նախորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Թրամփի հետ:
Ներկայումս Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերը տարբեր հարցերի շուրջ տարաձայնություն ունեն: Օրինակ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձացնելու Թրամփը որոշումն աշխարհը կանգնեցրել է առևտրային պատերազմի շեմին: Գերմանիան որպես Եվրամիության տնտեսության շարժիչ և տնտեսության համաշխարհայնացման կողմնակից, խիստ մտահոգված է Թրամփի որոշման նկատմամբ ամերիկացի ազգայնականների հովանավորության կապակցությամբ:
Եվրամիության ղեկավարները, այդ թվում Անգելա Մերկելը զգուշացրել են ազատ առևտրի սկզբունքի վրա հիմնված համաշխարհային տնտեսության կառուցվածքի թուլացման մասին:
Թվում է, թե Թրամփի հետ հանդիպման ժամանակ Մերկելը փորձելու է փոխել նրա տեսակետը միջազգային տնտեսական համակարգը խափանելու կապակցությամբ և կանխի ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առևտրային պատերազմի սկսումը:
Իրանի հետ միջուկային համաձայնությունը նույնպես Մերկել-Թրամփ հանդիպման թեմաներից է:
Լոս Անջելես Թայմսի աշխատակից Լորա Քինգը գրել է.«Իրանի հետ միջուկային համաձայնության մասին իր կարծիքը հայտնելու ժամկետը մոտենալով, ԱՄՆ այցելած Մակրոնն ու Մերկելը միևնույն պատգամն են փոխանցելու՝ պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
Հունվարին Թրամփը սպառնացել էր, որ եթե Եվրոպան չկատարի Իրանի հետ միջուկային համաձայնությունը փոխելու պահանջը կամ Իրանի տարածաշրջանային ու միջուկային աշխատանքներում Վաշինգտոնի հետ քայլ չպահելու դեպքում, ԱՄՆ-ը կհրաժարվի այդ համաձայնությունից: Այս բոլորն այն դեպքում երբ վեց երկրների շարքում Բեռլինը նույնպես հաստատել է այս համաձայնությունը: Գերմանացի պաշտոնատարները բազմիցս ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել են հարգել ՀԳՀԾ-ի կետերը: Իհարկե որոշ եվրոպական պետություններ, այդ թվում Ֆրանսիան ու Գերմանիան, տարածաշրջանային ու հրթիռային գործունեության հարցում մեղադրանքներ են ներկայացնում Իրանի դեմ և այդպիսով Թրամփին խրախուսում են հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:
Ամեն դեպքում չի թվում, որ Մակրոնի մի քանի օր առաջ Վաշինգտոն կատարած այցը և Թրամփի վերաբերյալ նրա արտասովոր գնահատականը, փոփոխություն է առաջացրել ԱՄՆ-ի նախագահի հակաԻրանական մոտեցման մեջ: Հետևաբար Մերկելը փորձում է Մակրոնի ուղին շարունակելով, Դոնալդ Թրամփին պարտավորեցնել հարգել միջազգային հանձնառությունները համաշխարհային առևտրի և Իրանի հետ միջուկային համաձայնության հարցի շուրջ: Այցի ընթացքում արդյոք Մերկելին կհաջողվի թե Մակրոնի նման ձեռնունայն կվերադառնա Եվրոպա, դեռ պարզ չէ: