Իրան-Եվրոպա բանկային համագործակցությունը ՝ գործառույթը և ակնկալիքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89988-Իրան_Եվրոպա_բանկային_համագործակցությունը_գործառույթը_և_ակնկալիքները
Ապրիլի 28-ին Իրանի դիվանագիտական ու բանկային տնտեսության ոլորտի պատասխանատուների ու տնօրենների, նաև եվրոպական երկրներից նույն ոլորտի գործիչների ներկայությամբ Թեհրանում մեկնարկել է Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 08:25 Asia/Tehran
  • Իրան-Եվրոպա բանկային համագործակցությունը ՝ գործառույթը և ակնկալիքները

Ապրիլի 28-ին Իրանի դիվանագիտական ու բանկային տնտեսության ոլորտի պատասխանատուների ու տնօրենների, նաև եվրոպական երկրներից նույն ոլորտի գործիչների ներկայությամբ Թեհրանում մեկնարկել է Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարը:

Համագումար, որի գլխավոր առանցքներն են եղել ՀԳՀԾ-ի իրականացման ճանապարհին ԱՄՆ-ի խափանումները և գործարքներում դոլարին եվրոյով փոխարինելու հավանականության քննարկումը:

Այս տեսանկյունից, համագումարի անցկացումը հարմար առիթ է՝ այդ ոլորտի մարտահրավերներն ու գործառույթները վերլուծելու համար:

Այդ կապակցությամբ Իրանի և Շվեյցարիայի առևտրի պալատի նախագահ Շարիֆ Նեզամ Մաֆին ասել է. «Ցավոք, Թրամփի քաղաքականության հետ կապված մտահոգության պատճառով և տուգանվելու վախից, եվրոպական երկրները նախընտրում են զինվել համբերությամբ»:

ԱՄՆ  Կոնգրեսի ընդունած օրենքի համաձայն՝ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2018 թվականի մայիսի 12-ը ժամանակ ունի որոշում ընդունել հակաիրանական պատժամիջոցների սառեցումը երկարաձգելու մասին: Թրամփը զգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ն փոփոխության չենթարկվի, ապա ԱՄՆ-ը դուրս է գալու համաձայնագրից: ԱՄՆ պետայրերը հայտարարում են, թե Վաշինգտոնը ոչ թե ՀԳՀԾ-ն փոխելու հարցում բանակցության է ձգտում, այլ ցանկանում է Թեհրանի հետ լրացուցիչ համաձայնության գալ ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հետ կապված տարաձայնությունների վերացման համար եվրոպացիների քաղաքական բանակցությունները դեռևս արդյունք չեն ունեցել:  

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ասել է.«Եվրամիությունը մեծ քայլեր է արել Իրանի հետ բանկային հարաբերությունների ճանապարհից խոչընդոտները վերացնելու ուղղությամբ և պետք է իր ջանքերը շարունակի մինչև խոչընդոտների ամբողջական վերացումը։ Նման գործելակերպը կարող է մյուս եվրոպական բանկերին ուղղորդել համագործակցել Իրանի հետ»:

Իրանի և Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համագումարում Աննե Մարի Ֆենդեր Հեյդենն ասել է. «Իրանը պետք է համոզված լինի, որ շահել է եվրոպական բանկերի վստահությունը և նրանք մուտք են գործել Իրանի հետ տնտեսական համագործակցության ոլորտ»: 

Թվում է, որ եվրոպացի պետայրերը պետք է կանխեն ԱՄՆ-ի վերտարածաշրջանային առևտրական պատժամիջոցները, այն է՝ 1980-ականներին նախկին խորհրդային միության հարցում իրականացրած քայլերը: Այն օրերին գործող օրենքի համաձայն, եթե որևէ անհատ կամ ընկերություն հարգեր ԱՄՆ վերտարածաշրջանային պատժամիջոցները, դա նշանակում էր Եվրոպայի օրեքնների ոտնահարում: Եվրոպայի այդ դիրքորոշման արդյունքում, ամերիկացիները զիջեցին իրենց դիրքերը: 

Եվրոպացիները պետք է համոզվեն որ Եվրոպայում դոլարային համակարգը կարելի է փոխարինել եվրոյի համակարգով , որպեսզի աշխարհի տնտեսական, բանկային ու ֆինանսական համակարգում նվազի ԱՄՆ-ի ուժը:

ԱՄՆ-ի ճնշումների հարցում զիջումները եվրոպական բանկերն արդարացնում են նրանով, որ իրենց վախեցնում է Թրամփի ոչ-թափանցիկ քաղաքականությունը, որի հետևանքով արտասահմանյան պետություններն ու ընկերությունները չեն կարողանում ազատ ընտրություն կատարել Իրանի հետ հարաբերություններում: Մինչդեռ միջբանկային խոչընդոտների վերացումն անհրաժեշտություն է , որը կարող է երկկողմ առևտրի լուծում լինել: Այժմ պետք է տեսնել, թե այդ ուղղությամբ եվրոպական բանկներն ինչպիսի քայլեր են անելու: