Իրանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90090-Իրանի_պաշտպանության_նախարարը_կարևորել_է_տարածաշրջանում_անվտանգության_ու_կայունության_պահպանումը
Նշելով, որ Իրանի զինված ուժերը ռազմավարական պաշտպանոության կարողություն ունեն, ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավաստիացրել է, որ Իրանին հաջողվել է մասնագետ, հանձնառու և բարեպաշտ երիտասարդների շնորհիվ կանխարգելիչ քաղաքականություն վարել և պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2018 08:55 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը

Նշելով, որ Իրանի զինված ուժերը ռազմավարական պաշտպանոության կարողություն ունեն, ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավաստիացրել է, որ Իրանին հաջողվել է մասնագետ, հանձնառու և բարեպաշտ երիտասարդների շնորհիվ կանխարգելիչ քաղաքականություն վարել և պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը:

Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների  երդմնակալության արարողության ժամանակ, նշելով, որ Իրանի զինված ուժերն ու երիտասարդները կարող են պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը, Իրանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կապակցված է և Իրանը կարևորում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը:

Իրանի իսլամական հանրապետության տեսակետից, անվտանգությունը պաշտպանելը պահանջում է մի շարք գործոններ, այդ թվում փորձված աշխատուժ, հեղափոխական ու բարոյական արժեքներ և մասնագիտություն: Սարքավորումների ու հնարավորությունների ոլորտում ևս պաշտպանական բարձր կարողություն ունենալու համար զինված ուժերը պետք է օժտված լինեն արդիական տեխնոլոգիաներով, որպեսզի հարկ եղած դեպքում օգտվեն այդ կարողություններից՝ սպառնալիքներին հակադարձելու համար:

Այդ հարցում երկու կարևոր գործոններ կան: Առաջինը՝ պաշտպանական արդյունաբերության տեղայնացումն է, հատկապես հրթիռային պաշտպանության ոլորտում, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Երկրորդ գործոնն է՝ պաշտպանական կարողությունների զարգացումը սպառնալիքներին համապատասխան: 

Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը Իրանի բալիստիկ հրթիռների մասին պատրաստած զեկույցում գրել է.«Բալիստիկ հրթիռները Իրանի կանխարգելիչ կարողության կարևոր մասն են համարվում և ապագայում ևս այդ այդպես է լինելու: Հաշվի առնելով այդ հրթիռների նշանակությունը Իրանի պաշտպանական կարողության համար, չպետք է ակնկալել, որ Իրանը կհրաժարվի իր հրթիռային ծրագրից»:

ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հզորությունը, անվտանգությունը, արժանապատվությունն ու բարձր կարողականությունը ԶՈՒ-ի գլխավոր նպատակն է հայտարարել, ասելով, որ Իրանի ԶՈՒ լավագույն աշխատուժի կարիք ունեն, որպեսզի կարողանան պահպանել ժողովրդի անվտանգությունը թշնամիների դիմաց:

Իրանի պաշտպանության նախարարը կարևորել է այն կետը, որ պաշտպանական ոլորտում կանխարգելման ոլորտում Իրանն առաջատար է և այդ ոլորտում տարածաշրջանային գործակցություններ է կատարում: Վերջերս Իրանը մասնակցել է Թուրքիայում կայացած ավիատիեզերային ցուցահանդեսին: Այդ ցուցահանդեսում Իրանի տաղավարն ամենաակտիվն է ճանաչվել համաձայնագրերի և այցելուների թվի առումով:

Պաշտպանական կարողությունների այս մակարդակը համապատասխանում է Իրանի ազգային անվտանգության ու հզորության պահպանման հասկացության մեջ սահմանված նպատակներին և վկայում է այն մասին, որ Իրանի պաշտպանական կառույցները մտադիր են պաշտպանական արտադրանքների տեղայնացմամբ և ազդեցիկ կանխարգելիչ կարողությամբ բարձր անվտանգություն ապահովել Իրանի ժողովրդի համար և դիմադրել տարածաշրջանային սպառնալիքներին: