Իրանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը
Նշելով, որ Իրանի զինված ուժերը ռազմավարական պաշտպանոության կարողություն ունեն, ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավաստիացրել է, որ Իրանին հաջողվել է մասնագետ, հանձնառու և բարեպաշտ երիտասարդների շնորհիվ կանխարգելիչ քաղաքականություն վարել և պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը:
Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների երդմնակալության արարողության ժամանակ, նշելով, որ Իրանի զինված ուժերն ու երիտասարդները կարող են պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը, Իրանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կապակցված է և Իրանը կարևորում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը:
Իրանի իսլամական հանրապետության տեսակետից, անվտանգությունը պաշտպանելը պահանջում է մի շարք գործոններ, այդ թվում փորձված աշխատուժ, հեղափոխական ու բարոյական արժեքներ և մասնագիտություն: Սարքավորումների ու հնարավորությունների ոլորտում ևս պաշտպանական բարձր կարողություն ունենալու համար զինված ուժերը պետք է օժտված լինեն արդիական տեխնոլոգիաներով, որպեսզի հարկ եղած դեպքում օգտվեն այդ կարողություններից՝ սպառնալիքներին հակադարձելու համար:
Այդ հարցում երկու կարևոր գործոններ կան: Առաջինը՝ պաշտպանական արդյունաբերության տեղայնացումն է, հատկապես հրթիռային պաշտպանության ոլորտում, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Երկրորդ գործոնն է՝ պաշտպանական կարողությունների զարգացումը սպառնալիքներին համապատասխան:
Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը Իրանի բալիստիկ հրթիռների մասին պատրաստած զեկույցում գրել է.«Բալիստիկ հրթիռները Իրանի կանխարգելիչ կարողության կարևոր մասն են համարվում և ապագայում ևս այդ այդպես է լինելու: Հաշվի առնելով այդ հրթիռների նշանակությունը Իրանի պաշտպանական կարողության համար, չպետք է ակնկալել, որ Իրանը կհրաժարվի իր հրթիռային ծրագրից»:
ԶՈՒ բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հզորությունը, անվտանգությունը, արժանապատվությունն ու բարձր կարողականությունը ԶՈՒ-ի գլխավոր նպատակն է հայտարարել, ասելով, որ Իրանի ԶՈՒ լավագույն աշխատուժի կարիք ունեն, որպեսզի կարողանան պահպանել ժողովրդի անվտանգությունը թշնամիների դիմաց:
Իրանի պաշտպանության նախարարը կարևորել է այն կետը, որ պաշտպանական ոլորտում կանխարգելման ոլորտում Իրանն առաջատար է և այդ ոլորտում տարածաշրջանային գործակցություններ է կատարում: Վերջերս Իրանը մասնակցել է Թուրքիայում կայացած ավիատիեզերային ցուցահանդեսին: Այդ ցուցահանդեսում Իրանի տաղավարն ամենաակտիվն է ճանաչվել համաձայնագրերի և այցելուների թվի առումով:
Պաշտպանական կարողությունների այս մակարդակը համապատասխանում է Իրանի ազգային անվտանգության ու հզորության պահպանման հասկացության մեջ սահմանված նպատակներին և վկայում է այն մասին, որ Իրանի պաշտպանական կառույցները մտադիր են պաշտպանական արտադրանքների տեղայնացմամբ և ազդեցիկ կանխարգելիչ կարողությամբ բարձր անվտանգություն ապահովել Իրանի ժողովրդի համար և դիմադրել տարածաշրջանային սպառնալիքներին: