Իրանի առաջնորդն ընդգծել է թշնամիների դավերին դիմադրելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90116-Իրանի_առաջնորդն_ընդգծել_է_թշնամիների_դավերին_դիմադրելու_անհրաժեշտությունը
Երկուշաբթի օրը աշխատավորների միջազգային օրվա շեմին հազարավոր աշխատավորների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական հանրապետության համակարգին դիմակայելու համար ներկա գլխավոր նախագիծը ՝ տնտեսական պատերազմն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2018 13:52 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդն ընդգծել է թշնամիների դավերին դիմադրելու անհրաժեշտությունը

Երկուշաբթի օրը աշխատավորների միջազգային օրվա շեմին հազարավոր աշխատավորների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական հանրապետության համակարգին դիմակայելու համար ներկա գլխավոր նախագիծը ՝ տնտեսական պատերազմն է համարել:

«Այդ պատերազմին դիմակայելու  ելքը իրանական ապրանքների հովանավորումը , ներքին պոտենցիալներին ապավինելը և  օտարներին չկառչելն է»: Իսլամական հեղափոխության ՆՎ առաջնորդի այսօրվա ուղերձում  մի քանի կարևոր ու ճակատագրական կետեր կային:

Առաջինը ՝ թշնամիների դավերին դիմակայելու ճիշտ ու ազդեցիկ ուղիների ճանաչման անհրաժեշտությունն է:

Կարևորելով աշխարհի երկրների հետ հարաբերություններում բազմաբնույթ տարբերակներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, հեղափոխության գերապատիվ առաջնորդը նշել է. «Աշխարհը ԱՄՆ-ով ու եվրոպական մի քանի երկրներով չի սահմանափակվում: Աշխարհի հետ կապերի հաստատումն օտարներից կառչել չի նշանակում, բայց պետք է ապավինել ներքին ուժերին: ԻԻՀ-ի անկախ համակարգի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ը տարբեր միջոցների է դիմում: Այդ թշնամանքը այս ժամանակահատվածում կենտրոնացել է մասնավորապես Եվրամիության հետ Իրանի տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վրա»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության անկախ ու ազատատենչ համակարգին դիմակայելու ԱՄՆ-ի գործելակերպերից մեկը տարածաշրջանի որոշ թեթևամիտ պետություններին հրահրելն ու տարածաշրջանում տարաձայնություն առաջացնելն է, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ամերիկացիները փորձում են սաուդցիներին և տարածաշրջանի որոշ երկրներին հրահրելով, նրանց կանգնեցնել Իսլամական Հանրապետության դեմ, բայց նրանք, եթե խոհեմ լինեն, չպետք է խաբվեն ԱՄՆ-ի կողմից: Ամերիկացիները ցանկանում են Իրանի դեմ պայքարի ծախսերը բարդել այլոց վրա»:

Անդրադառնալով Իրանի դեմ տարածաշրջանի որոշ երկրների հետ ԱՄՆ-ի դաշնակցելուն, առաջնորդը նշել է. «Տարածաշրջանի որոշ երկրներ պետք է գիտակցեն, որ եթե առճակատվեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անշուշտ ծանր հարված ու պարտություն կկրեն»:

Հեղափոխության մեծարգո առաջնորդի այսօրվա ելույթում կարևորվել է տնտեսական պատերազմից վեր նախագծերի հետ կապված կետեր: Պատժամիջոցները փաստորեն տարածաշրջանում ավելի մեծ նպատակների հասնելու ԱՄՆ-ի միջոցն է: ԻԻՀ-ի անկախ համակարգը տարածաշրջանում իր դերակատարությամբ խոչընդոտել է նրանց և թույլ չի տալիս, որ ԱՄՆ-Իսրայել-Արաբիա եռանկյունին իրականացնի տարածաշրջանում նոր սահմաններ գծելու և տարածաշրջանը մասնատելու իր նենգ նպատակները:

Ուստի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նշել է.«ԱՄՆ-ը պետք է դուրս գա արևմտյան Ասիայի տարածաշրջանից, այլ ոչ թե Իսլամական Հանրապետությունը: Պարսից ծոցը և արևմտյան Ասիան մեր տունն է, բայց դուք օտարական եք և  խառնակություն ստեղծելու չար մտադրություն ունեք»: