Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (20)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90170-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտարհրավերներ_(20)
Այսօր կշարունակենք նախորդ զրույցը՝ վիրտուալ միջավայրում գիտական, մշակութային ու արվեստի ստեղծագործությունների բարոյական իրավունքների խախտման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 07:24 Asia/Tehran
  • Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (20)

Այսօր կշարունակենք նախորդ զրույցը՝ վիրտուալ միջավայրում գիտական, մշակութային ու արվեստի ստեղծագործությունների բարոյական իրավունքների խախտման մասին:

Մեր օրերին մեծ նշանակություն ունի մարդկային մտածելակերպի ու արվեստի արդյունքում գոյացած մտավոր սեփականությունը: Այս համակարգը չափազանց բարդ կողմեր ունի և առանց տարբեր գործոններ հաշվի առնելու, հնարավոր չէ իրավական համակարգերում դատել դրա էությունն ու օրինականությունը: Մտավոր սեփականության համակարգն արդյունքն է վերջին 400 տարիների ընթացքում մարդու ձեռք բերած փորձի: Իսկ դրա կանոնները ձևավորվել են ժամանակի ընթացքում :

Բարոյական (մտավոր) սեփականության իրավունքը նոր իրավաբանական հասկացություն է, որը սահմանում է, թե ինչպես կարելի է պաշտպանել և օգտագործել մարդու մտավոր ստեղծագործությունը: Այն հիմնված է արդյունաբերական և գրական ու գեղարվեստական սեփականության հիմքերի վրա: Արդյունաբերական սեփականությունը պաշտպանում է գյուտերը, արդյունաբերական նախագծերը, ապրանքային կամ սպասարկման նշանները, ֆիրմային անվանումները և գործարար իրավունքները: Իսկ գրական ու գեղարվեստական սեփականությունը հովանավորում է գրական ու գեղարվեստական ստեղծագործությունները:

Մտավոր սեփականության իրավունքը ապահովում է ստեղծագործողի իրավունքները և  խրախուսում արվեստագետներին ու արհեստավորներին՝ ավելի լավ ստեղծագործել: Արդյունքում, հասարակության տարբեր խավերը, գիտակցելով այդ ստեղծագործությունների իսկությունը,  վայելում են դրա շահերը:

Իրականում հարցը վերաբերում է մտավոր ստեղծագործությունների իրավունքներին: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հրապարակած երկրորդ հոդվածում, մասամբ համապարփակ ցուցակ է ներկայացվել մտավոր սեփականության մասին:  Այդ ցուցակում են գրական, գիտական ու գեղարվեստական ստեղծագործությունները, ներկայացումներ խաղալը, ձայնագրման ու հեռարձակման կազմակերպությունները, գիտական նվաճումները, արդյունաբերական նախագծերը, անարդար մրցակցության նկատմամբ հովանավորությունը և մարդու մտավոր գործունեության հետ առնչվող ցանկացած իրավունք:

*******************

Մեր օրերին, նյութական հարստության համեմատությամբ մտավոր հարստության մեծ լինելն աշխարհի հաջողակ ընկերությունների ցուցանիշերից է համարվում: Օրինակ Մայքրոսոֆթի հարստության 97 տոկոսը մտավոր է և միայն  երեք տոկոսն է վերաբերում ընկերության շենքին, սարքավորումներին ու օբյեկտներին: Մերօրյա տնտեսության մեջ մտավոր հարստությունը առանցքային գործոն է շուկաներում առավել մրցակցության համար:  Անցել են ժամանակները, երբ երկրների ուժը չափվում էր նրանց նյութական ռեսուրսներով: Զարգացած երկրներում առաջադիմության գործոններից է մտավոր սեփականության նկատմամբ աջակցությունը և այն արժեվորելը: Հետևաբար երկրում, որտեղ մտավոր սեփականության համակարգը չի աշխատում, այդ երկիրը տնտեսական, մշակութային, քաղաքական, հասարակական ու արդյունաբերական ոլորտներում կախվածություն է ունենալու այլ երկրներից:

Բոլորին հայտնի է, որ ստեղծագործությունները կարելի է թվայնացնել և համակարգչային ցանցերով, այդ թվում համացանցով շատ հեշտ և առանց ծախսերի կրկնօրինակել ու տարածել: Վիրտուալ միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու համար բազում հետազոտական նախագծեր են ներկայացվել, այդ թվում՝ տեղեկատվական ժամանակներում այդ իրավունքների հովանավորման համար տարբեր տեսակի տեխնոլոգիական քայլեր են ձեռնարկվել:

Մտավոր սեփականության իրավունքների պահպանման նպատակով ձեռնարկված տեխնոլոգիական քայլերի նկատմամբ աջակցությունը հույժ կարևոր է այդ իրավունքների կառավարման համար: Որովհետև կա այն մտավախությունը, որ հնարավոր է նման տեխնոլոգիաներ արտադրվեն, որոնք կհաղթահարեն այդ տեխնոլոգիական սարքերին: Հետևաբար բավարար չէ ստեղծագործությունների շուրջը տեխնոլոգիական պարիսպով պատելը և շատերը համոզված են, որ հարկավոր է տեխնոլոգիական միջոցառումների կիրառելուց բացի, հանցանք համարել այդ միջոցառումների շրջանցելը և պատիժ սահմանել այդ քայլի համար: Այդպիսով մտավոր սեփականության իրավունքների պահպանման համար տեխնոլոգիական ու էլեկտրոնային միջոցառումների պահպանումը նման տեխնոլոգիաներ արտադրողների մտահոգություններից է եղել:

*********************

Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը և տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը նույնպես կարևորում են նյութական ու բարոյական շահերը և կառավարությունների կողմից գրական ու գեղարվեստական ստեղծագործությունները պահպանելու և զարգացնելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ մասին են վկայում տարածաշրջանային ու միջազգային մաստաբով մի քանի համագումարների անցկացումը:

Մտավոր աշխատանքներում ստեղծագործողը գյուտ է անում և այդ գյուտը կարող է տնտեսական մեծ շահեր ունենալ: Իսկ եթե հասարակությունը անվճար օգտվի այդ գյուտից, սխալ կերպով ավելացնելու է իր հարստությունը և նյութական վնաս է պատճառելու ստեղծագործողին: Ուստի հարկավոր է պատասխանատվություն ճշտել: Լուծումն այն է, որ մտավոր սեփականության համակարգ սահմանելով, կանխել նման խնդիրը և օրենքով պաշտպանել ստեղծագործողի տնտեսական ու բարոյական շահերը:

Նման պատճառները հաշվի առնելով, պետությունները օրենքով հովանավորում են ստեղծագործողներին, որպեսզի այդպիսով կարողանան ստեծագործությունների իրավունքներից օգտվելու իրավատերերի ազատության և ուրիշների իրավունքներն ու ազատությունը չխախտելու հիմքերի վրա կանոններ մշակել ու գործադրման հանձնել: Հետևաբար այդ իրավունքները հովանավորելու գլխավոր նպատակն է՝ նպաստել մտավոր ստեղծագործության զարգացմանը և օրինական հայտարարել դրանց հասանելիությունը՝ տնտեսական, հասարակական ու մշակութային զարգացման նպատակով և ի վերջո բոլոր մակարդակներում կենսապայմանների բարելավումը: