Արաբիայի քայլերը ՝ Իրանի հետ Մարոկկոյի կապերը խզելուց հետո
Այն բանից հետո, երբ Մարոկկոն խզեց իր կապերը Իրանի հետ, Պոլիսարիոյի ճակատին Իրանի աջակցության պատճառաբանությամբ, Արաբիայի ԱԳ նախարարը կրկին Իրանին մեղադրել է մյուս երկրների ներքին գործերին միջամտելու մեջ:
Մարոկկոյի ԱԳ նախարար Նասեր Բուրիտան երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանի կողմից հովանավորվող Լիբանանի Հեզբոլլահը ֆինանսավորում ու սպառազինում է և օգնում է վարժեցնլ այդ ճակատի ուժերին:
Լիբանանի Հեզբոլլահը սակայն հակադարձել է Մարոկկոյի ԱԳ նախարարի հայտարարությանն, ասելով .«Ցավալի է , որ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի ճնշումների ներքո, Մարոկկոն Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ մեղադրանքներ է ներկայացնում»:
Պոլիսարիոյի ճակատի խոսնակ Մոհամմեդ Հադդադը կեղծ է որակել Իրանի դեմ ներկայացված մեղադրանքը և հայտարարել է, որ ճակատն Իրանի հետ չի համագործակցում:
Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ մեղադրանք առաջ քաշելը համարվում է սաուդական ու սիոնիստական ռեժիմների և ԱՄՆ-ի համատեղ նախագծի մի մասը , որը նպատակ ունի իրանաֆոբիա տարածելով, իրականացնել տարածաշրջանային նպատակները: Եմենական պատերազմում և Սիրիայում սաուդցիները հաջողություն չեն ունեցել: Ուստի փորձում են կեղծ մեղադրանքներով փոխել Ասիայի արևմուտքում հավասարությունները: Ամերիկացիների, սիոնիստների ու սաուդցիների այս օրերի դիրքորոշումներն ուղղված են իրանաֆոբիայի նախագծի իրականացմանը: Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության մասին հնամաշ մեղադրանքներով Սիոնիստական ռեժիմի քարոզչական ներկայացումը ևս գտնվում է այդ նախագծի շրջանակում:
ԻԻՀ-ը որպես տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խաթարող երկիր ներկայացնելը ևս տարածաշրջանի բալանսը խախտելու նպատակով նենգ եռանկյան ծրագրի մաս է կազմում: Այդ հարցում արաբական ու աֆրիկյան որոշ երկրներ ևս հայտնվել են եռանկյան ծուղակում ՝ ընդունելով հապճեպ որոշումներ:
ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական, փոխադարձ հարգանքի և մյուս երկրների գործերին չմիջամտելու սկզբունքների վրա: Ինչպես Պոլիսարիոյի ճակատի խոսնակն է ասել, իրանը չի համագործակցում նրանց հետ : Դա վկայում է տարածաշրջանում իշխող իրողությունների մասին, որոնք հերքում են Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի և Պոլիսարիոյի ճակատի միջև կապերի առկայությունը: Հեզբոլլահի կողմից Պոլիսարիոյի ճակատի համար զենքերի առաքման մասին հայտարարությունը ևս կրկնվող ու անիրական մեղադրանք է: Ինչպես սաուդական ռեժիմը և նրա դաշնակիցները հայտարարում էին, թե Իրանը զենք է առաքում Եմենի Անսարալլահ շարժման համար:
Լիբանանի Հեզբոլլահը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, իսկ նենգ եռանկյունին մտադիր է կեղծ մեղադրանքներով վարկաբեկել նրան ՝ ընտրությունների ուղընթացի վրա ազդելու նպատակով: Ինչպես ավելի վաղ Եմենի Անսարալլահի շարժման համար զենքի առաքման վերաբերյալ սաուդական ռեժիմի հայտարարությունը չէր համապատասխանում իրականությանն, այնպես էլ կեղծ է Լիբանանի Հոզբոլլահի օգնությամբ Պոլիսարիոյի ճակատին Իրանի աջակցության մեղադրանքը: Դա վկայում է այն մասին, որ Մարոկոն հայտնվել է նենգ եռանկյան քաղաքականության ազդեցության ներքո: