Թհրան-Արբիլ տնտեսական համաժողովը. հետիլիպական շրջանում համագործակցությունների նոր էջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90442-Թհրան_Արբիլ_տնտեսական_համաժողովը._հետիլիպական_շրջանում_համագործակցությունների_նոր_էջ
Իրանի ու Իրաքի տնտեսական պատասխանատուների ու տնտեսական տարբեր պատվիրակությունների ներկայությամբ, Արբիլում անցկացվում է «Իրանի և Իրաքի Քրդստանի տնտեսական առիթներ» համաժողվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 09:02 Asia/Tehran
  • Թհրան-Արբիլ տնտեսական համաժողովը. հետիլիպական շրջանում համագործակցությունների նոր էջ

Իրանի ու Իրաքի տնտեսական պատասխանատուների ու տնտեսական տարբեր պատվիրակությունների ներկայությամբ, Արբիլում անցկացվում է «Իրանի և Իրաքի Քրդստանի տնտեսական առիթներ» համաժողվը:

Չորեքշաբթի օրը Արբիլում մեկնարկել է «Իրանի և Իրաքի Քրդստանի տնտեսական առիթներ» համաժողվը: Համաժողովը ավարտվելու է հինգշաբթի օրը: Երկօրյա համաժողովը ջանքեր է գործադրում քննարկելով ԻԻՀ-ի ու Իրաքի Քրդստանի շրջանի տնտեսական ներուժը, վերականգնել ԻԼԻՊ-ին նախորդող ժամանակաշրջանում կողմերի տնտեսական համագործակցությունները:

ԻԼԻՊ-ին հաջորդող ժամանակաշրջանում Իրաքը ջանքեր է գործադրում տնտեսական ռազմավարությամբ  արագացնել այդ երկրի տնտեսական զարգացման տեմպերը: Իրաքի Քրդստանի շրջանը նույնպես ջանք է գործադրում կարգավորել ԻԼԻՊ-ի բռնատիրության օրերի ընթացքում վնասված տնտեսությունը: Այդ հիմամբ մեծ նշանակություն է ստանոմ Իրանի ու Իրաքի Քրդստանի շրջանի տնտեսական առիթներ համաժողովի անցկացումը:

Չորեքշաբթի օրը Բաղդադում Իրանի նախկին դեսպան Հասան Դանայիֆարն ասել է.«Իրաքի տարբեր շրջաններում բնկավող ժողովուրդների ու Իրանի հարաբերությունները պատմական ու օրինակելի հարաբերություններ են: Այդ պատճառով էլ այս համաժողովի կազմակերպիչները ձգտում են, որպեսզի այդ հարաբերություները տնտեսական ոլոտրտում նույնպես զարգանան»:

Իրանի և Իրաքի այդ թվում Քրդստանի հարաբերությունների կարևոր կողմը պատմական հարաբերությունների ու ընդհանրությունների գոյությունն է և դա ազդեցիկ երևույթ է տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Իրանը Իրաքին տեսնում է որպես տարածքային ամբողջականություն ունեցող ու չմասնարված երկիր և այն ամենը ինչ ազդեցիկ է Թեհրան-Արբիլ հարաբերությունների ձևավորման մեջ, Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումն է: ԻԼԻՊ-ի Արբիլին մոտենալու պահին այդ շրջանին Իրանի կողմից ցուցաբերված օգնությունը ապացուցել է որպես հարևան երկիր Իրանի համար մեծ նշանակություն ունի Իրաքի տարածքային ամբողականության պահպանումը: Նույն մոտեցումն էլ պահպանվել է հետիլիպական ժամանակաշրջանում և Թեհրան-Արբիլ տնտեսական հարաբերությունների զարգացումը դիտվում է Թեհրան-Բաղդադ հարաբերությունների շրջանակներում: Այդ մոտեցումը խոսում է ԻԻՀ տարբեր շրջանների ժողովուրդների նկատմամբ Իրանի բարեկամական քաղաքականության մասին:

Իրանի-Իրքաի Քրդստանի շրջան տնտեսական առիթների համաժողովը նպաստավոր առիթ է՝ տնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցություների զարգացման համար: Իրանն ու Իրաքի Քրդստանը տնտեսական հարաբերությունների զարգացման համար ունեն համապատասխան ներուժ, ինչն անշուշտ կնպաստի հետիլիպական շրջանոմ Իրաքի տնտեսական ռազմավարությանը: Իրաքի Քրդստանի մասնավոր բաժնում Իրանի ակտիվ ներկայությունը բավարարելու է այդ տարածաշրջանի տնտեսական կարիքները և այս քաղաքականությունը համահունչ է Իրաքի կենտրոնական կառավարության տնտեսական մոտեցմանը: Այդ կապակցությամբ, Իրաքի Քրդստանի վարչապետ Նաչրվան Բարեզանին համաժողովում  ասել է.«Իրաքի Քրդստանի շրջանում գործում են իրանական 135 արհեստանոցներ, որոնք աշխատատեղեր են ստեղծել այս շրջանում»:

Անշուշտ Արբիլում Իրանի և Իրաքի Քրդստանի տնտեսական առիթներ համաժողովի անցկացումը կնպաստի Իրանի, Իրաքի կենտրոնական կառավարության և այդ շրջանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բարեզանիի խոսքերով. «Իրաքի Քրդստանի շրջանը ձգտում է Փարվիզխան սահմանային շրջանում ստեղծել ազատ առևտրի գոտի, ինչի համար անհրաժեշտ է, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն Իրաքի կենտրոնական կառավարության հետ: