ՀԳՀԾ. Թրամփը  դեմ է գնում միջազգային հանրության կամքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90482-ՀԳՀԾ._Թրամփը_դեմ_է_գնում_միջազգային_հանրության_կամքին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Իրանի միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Նա ԱՄՆ-ին կոչ է արել դուրս չգալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 14:36 Asia/Tehran
  • ՀԳՀԾ. Թրամփը  դեմ է գնում միջազգային հանրության կամքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Իրանի միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Նա ԱՄՆ-ին կոչ է արել դուրս չգալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:

Հինգշաբթի օրը, նշելով, որ ՀԳՀԾ-ն կարևոր հաղթանակ է համարվում դիվանագիտության ասպարեզում, Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Իրանի միջուկային համաձայնագրի տապալմանն ուղղված ցանկացած փորձի կապակցությամբ:

Նշելով, որ կան ոլորտներ, որոնց շուրջ կարելի է բանակցություններ անցկացնել, Գուտերեշը հայտարարել է,«Հասկանում եմ որոշ երկրների մտահոգությունը կապված տարածաշրջանի այլ երկրներում Իրանի  ազդեցության հետ»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր որոշման կայացման ժամկետը մոտենալով, ավելացել են ՀԳՀԾ-ին աջակցող  համաշխարհային դիրքորոշումները: Թրամփը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն թերի համաձայնություն է, և չի ընդգրկում Իրանի բոլոր կողմնորոշումները: Նա պառնացել է, որ մայիսի 12-ին իր վերջնական որոշումը կընդունի ՀԳՀԾ-ի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական կողմերի հետ խորհրդակցությունների ընթացքում  Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում այս երկրի ներկայության հարցը ներառվեն ՀԳՀԾ-ի շրջանակում, ապա ԱՄՆ-ն դուրս չի կա համաձայնագրից: ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ այդ երկրի դիրքորոշումը «քաղաքական» է, քանզի միջուկային համաձայնությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և փաստորեն «միջազգային համաձայնություն» է համարվում: ՀԳՀԾ-ում  միայն միջուկային հարցեր են ներառված: Համաձայնագիրը ստորագրվել է բանակցող երկրների շահերի հիմամբ՝ երկարատև սեղմ ու ծանր  բանակցությունների արդյունքում:

ՀԳՀԾ-ն վկայում է համաշխարհային հարցերի նկատմամբ Իրանի կառուցողական կողմնորոշման մասին և միջուկային համաձայնությունը, Իրանի տարածքում ուրանի հարստացման իրավունքի կայունացմամբ ապացուցեց  Իրանի դիվանագիտության  ուժը:

Տարբեր ոլորտներում Իրանի հզորության ցուցադրումը դուր չի գալիս որոշ տարածաշրջանային ռեժիմներին և ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի թշնամությունը կարելի է այս շրջանակում գնահատել:

Սպիտակ Տան հաղորդագրությունը հրապարակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհիմն հայտարարությանը զուգահեռ: Հաղորդագրության մեջ ասվել էր, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու  գաղտնի ծրագիր ունի:

Նեթանյահուն անհիմն հայտարարությամբ հանդես գալով ասել է, որ Իրանը ՀԳՀԾ-ից հետո ևս շարունակում է իր միջուկային գաղտնի ծրագիրը: Նեթանյահուի այդ հայտարարությունը Թրամփին հորդորեց  ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշում ընդունել: Սակայն միջազգային հանրությունն  արձագանքելով այդ որոշմանն ընդգծեց ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Թրամփի ու Նեթանյահուի դիրքորոշումների նպատակն էր ՀԳՀԾ-ի մյուս կողմերին հորդորել ներքշավել  այլ,  այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի և արևմտյան Ասիայում  այս երկրի  ազդեցության հետ կապված հարցերում:  Ոչ մի երկիր իր ներքին հարցերն ու իր պաշտպանական գաղտնիքները այլոց տրամադրության տակ չի դնում: ՀԳՀԾ-ն լծակ չէ ու չի լինելու  այս ոլորտում Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու և արևմտյան Ասիայում Իրանի ազդեցիկ դերակատարությունը սահմանափակելու համար: Հաշվի առնելով այս դիրքորոշումը, Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի ցանկացած սցենարի համար: Տարածաշրջանում Իրանի  ազդեցության վերաբերյալ մտահոգությունը, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իրականությանը չի համապատասխանում: Իրանը արևմտյան Ասիայում ազդեցիկ դերակատարություն ունի  տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու գործում և լրջորեն պայքարում է ահաբեկչության դեմ: