Զարիֆ. Կամ՝ ՀԳՀԾ-ն միայն ներկա ձևաչափով, կամ՝ ուրիշ ոչինչ
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը հինգշաբթի օրը հղած տեսաուղերձում ասել է.« «Միջուկային համաձայնության համար միայն մի ելք կա, և այն է՝ ԱՄՆ-ի լիակատար հավատարմությունն իր պարտավորություններին»:
Ընդգծելով, որ «Իրանն ամենայն հզորությամբ կդիմակայի բռնի ջանքերին», Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.« «Աղմուկ բարձրացնելը կամ սպառնալը ԱՄՆ-ին նոր համաձայնություն չի պարգևելու»:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է.«Իրանը ոչ իր անվտանգությունը կհանձնի արտերկրին, և ոչ էլ վերստին բանակցություններ կվարի բարյացակամորեն գործադրման հանձնած համաձայնության շուրջ»: Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի խախտել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, կամ փորձի դուրս գալ դրանից, Իրանը կօգտվի հակադարձելու իր իրավունքից»:
Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ բոլորի համար բացահայտեց, որ Իրանի իսլամական հանրապետությունը երբեք չի զիջելու իր կենսական շահերը և ճնշումները չեն կարող Թեհրանին համոզել զիջումների գնալ ռազմավարական հարցերում, այդ թվում՝ հրթիռային կարողության հարցում:
Զարիֆի ուղերձն ակնարկում է ԱՄՆ-ի խոստմնադրժությանը և Իրանի հաշվին ՀԳՀԾ-ում մնալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելուն ուղղված Եվրոպայի ջանքերին: Զարիֆի ուղերձը հերթական անգամ Իրանի բարյացակամությունն ի ցույց դրեց աշխարհին:
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության գալու ժամանակ ընդունեցին, որ միջուկային համաձայնությունը չպետք է ներքաշվի կողմնակի և լուսանցքային հարցերում և ներկայումս Թրամփի բարձրացրած աղմուկը և ՀԳՀԾ-ում մնալու Եվրոպայի ջանքերը խոստմնադրժություն են նշանակում:
Իրանի դիրքորոշման հստակ հայտարարումը ցույց է տալիս, որ Իրանը երբեք ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ չի բանակցելու իր հրթիռային կարողության կամ արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր ազդեցության մասին:
ՀԳՀԾ-ի ներկա վիճակը ցույց է տալիս, որ Իրանի իսլամական հանրապետությունը հանձնառու է միջազգային համաձայնությունների նկատմամբ: Իսկ եթե ԱՄՆ-ն դուրս գա ՀԳՀԾ-ից, աշխարհի համար կապացուցվի, որ Վաշինգտոնը երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել միջազգային համաձայնություններում:
Հրթիռային կարողության և տարածաշրջանում Իրանի ազդեցության ոլորտում այս երկրի նկատմամբ ճնշումները մեծացնելու հարցում Թրամփի հետ եվրոպական երկրների համընթացությունը վկայում է այն մասին ,որ եվրոպական հզոր պետություններն էլ կախված են ԱՄՆ-ից ու չեն կարողանում անկախ կերպով դրսևորել իրենց կամքը:
Բրիտանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն այն դեպքում են փորձում Թրամփին պահել ՀԳՀԾ-ում, երբ նրա իշխանության գալոըց հետո, ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի մաս չի կազմել և նա մշտապես խատխել է համաձայնագիրը: Ակնկալվում է, որ եվրոպական երկրները ԱՄՆ-ին ճնշման տակ դնեն՝ իր պարտավորությունները կատարելու համար: ԱՄՆ-ն մշտապես փորձել է վախ ու սարսափ առաջացնելու միջոցով խոչընդոտել Իրանի հետ տարբեր երկրների առևտուրը:
Նման պայմաններում Զարիֆի ուղերձը կտրուկ նախազգուշացում է եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին: Իրանը ոչ մի դեպքում զիջումների չի գնալու և չի ընդունելու, որպեսզի ՀԳՀԾ-ին նոր կետեր ավելանան: Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումն ապացուցեց, որ Թեհրանը պատրաստ է ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ցանկացած սցենարի դիմաց համարժեք քայլ կատարել: Այժմ գնդակը ԱՄՆ-ի ու եվրոպացիների դաշտում է: Նրանք կարող են իրենց բարյացակամությունը ցույց տալ 2015 թվականին ձեռք բերված համաձայնության կապակցությամբ: Հակառակ դեպքում, Իրանը միայն ներկա ձևաչափով է ընդունում ՀԳՀԾ-ն: