Ուզում եք թարմացնել հիշողությունը՝ լռեք. գիտնականների խորհուրդը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90606-Ուզում_եք_թարմացնել_հիշողությունը_լռեք._գիտնականների_խորհուրդը
Շոտլանդական Հերիոթ Ուաթի համալսարանի գիտնականները պարզել են, որ լավ հիշողության համար հարկավոր է կենտրոնանալ եւ լռել, գրում է Scientific Reports-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 06:10 Asia/Tehran
  • Ուզում եք թարմացնել հիշողությունը՝ լռեք. գիտնականների խորհուրդը

Շոտլանդական Հերիոթ Ուաթի համալսարանի գիտնականները պարզել են, որ լավ հիշողության համար հարկավոր է կենտրոնանալ եւ լռել, գրում է Scientific Reports-ը:

Մասնագետները հայտարարել են, որ կապ են գտել ինչ-որ իրադարձության մանրուքները հիշելու ուղեղի ունակության եւ լռության միջեւ: Փորձագետները պարզել են, որ հանգիստ վիճակում մեր ուղեղն ունակ է արխիվից ավելի շատ տվյալներ դուրս բերել եւ ամրապնդել հիշողությունները: Այլ կերպ ասած՝ խաղաղ մտորումները բարձրաձայն գաղափարները քննարկելուց ավելի արդյունավետ են:

«Մենք ենթադրում ենք, որ լռությունը նպաստում է նաեւ նոր հիշողությունների ամրապնդման եւ ուղեղի վերակտիվացման համար»,- հայտարարել է հետազոտության ղեկավարր Մայքլ Քրեյգը:

Ապագայում մասնագետները ծրագրում են օգտագործել էլեկտրաէնցեֆալոգրաման՝ պարզելու համար, թե ուրիշ ինչ մեթոդները կարող են մարդուն օգնել ավելի շատ օգտակար տեղեկություններ պահել ուղեղում:

News.am