Եվրոպական եռյակի համատեղ հայտարարությունը՝ Եվրոպան կպահպանի ՀԳՀԾ-ն
Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան հանդես գալով համատեղ հայտարարությամբ ընդգծեցին. «Անկախ ԱՄՆ-ի որոշումից, հավատարիմ ենք մնալու ՀԳՀԾ-ին»:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց ՀԳՀԾ-ի հարցով Բրիտանիայի հետ համատեղ հաղորդագրության հրապարակման մասին:
Հաղորդագրության մեջ ընդգծվել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը և հայտարարվել է, որ Բեռլինը, Լոնդոնն ու Ֆրանսիան վճռակամ են հավատարիմ մնալ Իրանի հետ միջուկային համաձայնությանը:
Դոնալդ Թրամփը շուտով կհայտարարի իր որոշումը ՀԳՀԾ-ից հրաժարվելու կամ այդ համաձայնությանը հավատարիմ մնալու մասին: Եվրոպացիները տարբեր պատճառներով պահանջում են պահպանել ՀԳՀԾ-ն: Եվրոպացիների համար ՀԳՀԾ-ն միայն միջուկային համաձայնություն է, որը մինչ օրս հաջող է եղել: Եվրոպական եռյակի տեսանկյունից ՀԳՀԾ-ից բացի, ոչ մի ուրիշ տարբերակ չկա Իրանի միջուկային ծրագրերը վերահսկելու համար: Գերմանիայի արտգործնախարար՝ Հեյկո Մասը համոզված է, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունն ապահով է դարձրել աշխարհը և առանց դրա աշխարհն անապահով կդառնա: Նա ասել է.«Մտահոգված եմ, որ ՀԳՀԾ-ի ձախողումը ճգնաժամ կառաջացնի և վերադառնանք 2013թ. , ինչը ոչ ոք չի ցանկանում»:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ ՀԳՀԾ-ն վտանգավոր համաձայնություն է բնութագրել և ցանկացել է խափանել այն: Այդ որոշումը խիստ քննադատվել է միջազգային հանրության և անգամ մեծ թվով ամերիկացի պաշտոնատարների կողմից:
Նա ցանկանում է ՀԳՀԾ-ն այնպես բարեփոխել, որում ներառվեն նաև Իրանի մյուս ծրագրերը, հատկապես հրթիռային կարողականությունն ու տարածաշրջանային քայլերը: Թրամփը սպառնացել է, որ այդ հարցում եվրոպացիներն իր հետ քայլ չպահելու դեպքում, հաշվի առնելով մայիսի 12-ի վերջնաժամկետը Իրանի մասին որոշում կկայացնի: Ընդգծելով իր հանձնառությունը ՀԳՀԾ-ին, ԻԻՀ-ն ևս անգամներ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, գործադրման կհանձնի իր նկատի առած այլընտրանքները:
Իհարկե եվրոպացիները փորձել են Թրամփի հրաժարեցնել այդ որոշումից: Այդ նպատակով ԱՄՆ են այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր՝ Անգելլա Մերկելը և Բրիտանիայի արտգործնախարար՝ Բորիս Ջոնսոնը: Նրանք Թրամփին խոստացել են, որ կհովանավորեն ՀԳՀԾ-ից դուրս նրա պահանջները և Իրանին կճնշեն այդ կետերն ընդունելու համար: Մյուս կողմից, Եվրոպայում այն տեսակետն է առաջ քաշվել, որ Եվրոպան չպետք է ՀԳՀԾ-ի ճակատագիրը Վաշինգտոնի որոշման հետ կապի: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդական՝ Նաթալի Թուչին ասել է. «ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան չպետք է այս աստիճան ուշադրություն ցուցաբերի նրա հանդեպ»:
Այսօր Եվրոպան երկընտրանքի առջև է կանգնած՝ հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, թե միանալ Թրամփին ընդդեմ Իրանի: Այս հարցում Եվրոպայի որոշումը ճակատագրական է լինելու Միջին Արևելքի և աշխարհի անվտանգության համար: