ԱՄՆ հեռացումը ՀԳՀԾ-ից և ակնկալիքները Եվրոպայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն անօգուտ է ու ստորագրեց ՄԱԿ-ի հաստատումն ունեցող միջուկային համաձայնությունից այդ երկրի դուրս գալու հրամանագիրը: ԱՄՆ-ի նախագահը կրկին վերականգնեց Իրանի դեմ սահամանված շրջափակումները:
Այս դիրքորոշումն արժանացավ համաշխարհային բացասական արձագանքին, այդ թվում՝ Վաշինգտոնի եվրոպական գործընկերների կողմից:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո ընդգծել է. «ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և վճռակամ է այն պահպանել»:
Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ միջուկային համաձայնությունը դիվանագիտական 12-ամյա աշխատանքի արդյունքն է և պատկանում է ողջ աշխարհին: Նա ԻԻՀ իշխանություններին կոչ արեց որևէ մեկին թույլ չտալ խաթարել այդ համաձայնությունը:
5+1 խմբի երեք եվրոպական երկրներ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները, հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ընդգծեցին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը:
Եվրոպացիները վերջին ամիսներին մեծ ջանքեր են գործադրել ՀԳՀԾ-ի պահպանման համար, սակայն այդ ջանքերն անարդյունք էին, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանալով Իսրայելի դիրքորոշումներին, դուրս եկավ ՀԳՀԾ-ից:
Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեկ Սթրավը համոզված է, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումը վտանգավոր և անհիմն քայլ է:
Հիմա, ոչ միայն Եվրոպան, այլեւ 5 + 1- ի խմբի մյուս անդամները, պարտավոր են կրկին իրենց դիրքորոշումը հստակեցնել Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների վերաբերյալ:
ՀԳՀԾ-ը հիմնականում միտված էր լուծել Իրանի միջուկային հարցը, և ինչպես նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում Իրանը կատարել է իր բոլոր պարտավորություններն ու հանձնառությունները:
Այնուամենայնիվ, Թրամփի պահանջները ՀԳՀԾ-ի վերաբերյալ ոչ միայն հակասում են պայմանավորվածությանը, այլև նա ունի ՀԳՀԾ-ից վեր պահանջներ ինչպիսիք են Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակման և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները փոփոխելու պահանջները, որոնք լիովին համապատասխանում են Իսրայելի և արաբական գործընկերների, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայի պահանջներին:
ԱՄՆ-ի պետքարտուղարության Միջազգային անվտանգության նախկին պետի առաջին տեղակալ Ֆրենկ Վայսներն ասել է.-«Դա շատ ցավալի քայլ է, բայց ես հույս ունեմ, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանը կմնան համաձայնության մեջ և կպաշտպանեն այդ ձեռքբերումները»:
Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալու որոշման վերաբերյալ այն է, որ այսուհետ այս համաձայնությունը հետապնդվելու է հինգ երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի հետ Իրանի համագործակցությամբ: Ներկայումս Իրանն ակնկալում է լսել, թե 5+1 խմբի մյուս անդամներն ինչպիսի դիրքորոշում են ընդունելու այդ կապակցությամբ:
Թրամփի պաշտոնավարման ընթացքում տարբեր հարցերի շուրջ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնություններ են առաջացել և այժմ ԵՄ-ն կարող է առանձնացնել իր ուղին Միացյալ Նահանգներից ու նրա սիոնիստական գործընկերներից:
Այս կապակցությամբ, ՀԳՀԾ-ի իրագործման, ԻԻՀ-ի հետ համագործակցության պահպանման և ընդլայնման և Իրանի դեմ պատժամիջոցների ևեղարկման վրա շեշտը դնելու գործողությունները կարող են օգնել Եվրոպայի դիրքորոշումների մոտեցմանը Թեհրանին: