Թրամփին համոզելու Եվոպայի դիվանագիտական քայլը պարտվեց
Հակազդելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլին, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է.«Թրամփի այս քայլը ցույց տվեց, որ Եվրոպայի կողմից Վաշինգտոնին համոզելու քայլը գործնական քայլ չէր:
Քննադատելով ԱՄՆ-ի նկատմամբ Եվրոպայի ու Ֆրանսիայի թուլությունը, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը համոզմունք է հայտնել, որ չնայած ՀԳՀԾ-ն կայացել էր երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն Ֆրանսիայի կառավարությունը այս և միջազգային մյուս համաձայնությունները Սպիտակ Տան միակողմանի քաղաքականություններից պաշտպանելու համար արդյունավետ քայլ չի վերցրել: Այս խնդիրը ավելի մեծ նշանակություն է ստանում այն պատճառով, որ Վաշինգտոնին համոզելու քաղաքականության հեղինակներից մեկն Էմանուել Մակրոնն է եղել, որ նույնիսկ մեկնեց Վաշինգտոն, և ջանքեր գործադրեց Դոնալդ Թրամփին համոզելու որպեսզի վերջինս փոխի իր դիրքորոշումը և հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին:
Այդուհանդրեձ Եվրոպայի ու Մակրոնի նկատմամբ ԱՄՆ կառավարության ու Թրամփի վերաբերմունքը ցույնց տվեց, որ Վաշինգտոնի համար ոչ մի նշանակություն չունեն իրենց եվրոպական գործընկերների կարծիքներն ու դիրքորոշումները և առանց հաշվի առնելու եվրոպացիների շահերը, ԱՄՆ-ում որոշումներ են կայացնում ի շահ այդ երկրի ու նրա սիոնիստ գործընկերների: Այս խնդիրը գաղտնի չի մնացել Եվրոպայի մեծ կուսակցությունների ու դիվանագետների համար և նրանք հասկացել են, որ շարունակելով իր միակողմանի դիրքորոշումները, Թրամփը ոչ միայն հաշվի չի առնում Վեցյակի մյուս անդամաների այսինքն ՌԴ-ի, Չինաստանի պահանջներն ու շահերը, այլև եվրոպական գործընկերների պահանջներն ու շահերն էլ ոչ մի նշանակություն չունեն Թրամփի համար:
Ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի համար, Ֆրանսիայի տնտեսոթյան նախարար Բրունո Լումերը հավաստել է.«Այն փաստը, որ ԱՄՆ-ն ուզում է համաշխարհային տնտեսության ժանդարմ լինել, ոչ մի կերպ ընդուլելի չէ»: Անդրադառնալով Թրամփի կողմից հնչեցված սպառնալիքներին առ այն, որ սահմանափակումներ կսահմանի Իրանի հետ առևտրական կապեր ունեցող եվրոպական ընկերությունների նկատմամբ, Լումերը համոզված է, որ Թրամփի այս քայլը, որին դեմ են եղել ՀԳՀԾ-ի մյուս կողմերը, չափազանց մեծ սխալ է, քանի որ տնտեսական, քաղաքական ու ռազմական առումով վտանգում է միջազգային անվտանգությունը:
Այս խնդիրը պատճառ է դարձել, որ սոցիալիստական կուսակցությունը հայտարարի, որ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին հայտարարությամբ ինքն իրեն ենթարկեց պատմական մեծ պատասխանատվության ու ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի կարող աշխարհում որպես դրական ու ազդեցիկ ուժ դերակատարություն ունենալ: Այժմ, հաշվի առնելով ներկա իրավիճակը, ՀԳՀԾ-ի պահպանման հորցում Եվրոպայի պարտականություները հարյուրապատկվել են: Թվում է, թե եվրոպացի պետայրերը հասել են այն եզրակացության, որ ՀԳՀԾ-ի կործանումը կանխելու համար պետք է փոխեն իրենց դիրքորոշումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այսօր Եվրոպայի պարտականությունն է ապահովել համաշխարհային բազմակողմանի համակարգի գոյությունը: Եվրոպացիները և հատկապես ֆրանսիացիները գլխի են ընկել, որ Թրամփի որոշմամբ վտանգվել են իրենց շահերը և այդ ոլորտում վճռական քայլերի չդիմելու դեպքում ոչ միայն վտանգվելու է ՀԳՀԾ-ն, այլ ոպես Միջին Արևելքի ազդեցիկ ու չափազանց կաևոր երկիր, Իրանի հետ իրենց հարաբերությունները: