ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ակնկալիքը եվրոպացիներից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91214-ՀԳՀԾ_ի_հարցով_Իրանի_ակնկալիքը_եվրոպացիներից
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, սեղմ բանակցություններ են ընթանում Իրանի շահերը պաշտպանելու պայմանով, համաձայնության պահպանման համար: Չնայած եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանն իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ, ԱՄՆ-ը նոր շրջափակումներ է սահմանել ընդդեմ Իրանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 12:20 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ակնկալիքը եվրոպացիներից

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, սեղմ բանակցություններ են ընթանում Իրանի շահերը պաշտպանելու պայմանով, համաձայնության պահպանման համար: Չնայած եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանն իրենց հովանավորությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ, ԱՄՆ-ը նոր շրջափակումներ է սահմանել ընդդեմ Իրանի:

Իրանը եվրոպական երկրներին մի քանի շաբաթ ժամանակ է տվել՝ ՀԳՀԾ-ի նկատմամբ հստակ դիրքորոշում հայտնելու և այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքները հատուցելու համար: Այդ պատճառով օրակարգում դրվել է Իրանի հետ եվրոպական երկրների բանակցությունը: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի բարձրաստիճան պաշտոնատարները հայտարարել են, որ եվրոպական երեք երկրների կողմից այդ համաձայնության գծով Իրանի շահերը չերաշխավորելու դեպքում, Թեհրանը հստակ որոշում կկայացնի:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից միջազգային համաձայնություններն անտեսելու պատճառով միջազգային համակարգում տիրող անվստահությունը, Եվրոպան պետք է հստակորեն հայտնի իր դիրքորոշումը Իրանի հետ միջուկային համաձայնության նկատմամբ և բավական չէ միայն հայտարարել, որ Եվրոպան հովանավորում է ՀԳՀԾ-ն: Այդ շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի երեոկյան, Անգելա Մերկելի հետ  հեռախոսազրույցում, հերթական անգամ եվրոպական երկրներին կոչ է արել սահմանափակ ժամկետում, իրենց հստակ դիրքորոշումը հայտնել ՀԳՀԾ-ի գծով Իրանի շահերի երաշխավորման կապակցությամբ:

Ներկա պայմաններում, Իրանի հետ միջուկային համաձայնության եվրոպական կողմը՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան պետք է երաշխավորեն այդ համաձայնության գծով Իրանի շահերի ապահովումը: Ինչպես ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, առանց եվրոպական երկրների կողմից գործնական համաձայնության, հնարավոր չէ շարունակել ՀԳՀԾ-ն: Որովհետև ԱՄՆ-ն արգելում էր ՀԳՀԾ-ի սահմաններում Իրանի շահերի ապահովումը և այդ կեցվածքը շարունակում է նաև այսօր, երբ հրաժարվել է այդ համաձայնությունից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ՀԳՀԾ-ից հրաժարվելով, հինգշաբթի օրն իր պատժամիջոցների ցուցակում է ներառել իրանական երեք ընկերությունների և վեց իրանցիների անունները՝ Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապի մեջ լինելու պատրվակով: Այդ քայլն ապացուցեց, որ ԱՄՆ-ը թիրախ է դարձրել Իրանի տարածաշրջանային ազդեցիկ դիրքը և հրթիռային տեղական կարողությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր ՀԳՀԾ-ի շրջանակում քննարկել նաև Իրանի հրթիռային կարողությունը և տարածաշրջանային դիրքը, ինչի իրական չդառնալու պատճառով հրաժարվեց այդ համաձայնությունից:

Իրանի համար ցանկալի է միջուկային այն համաձայնությունը, որը ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո երաշխավորելու է Իրանի տնտեսական շահերը ՝ նավթի վաճառքից սկսած մինչև բանկային հարաբերությունները և Իրանում ներդում կատարելն ու ընկերությունների ներկայությունը, ոչ թե տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանային ազդեցության պատճառով, ԱՄՆ-ը վերականգնի իր միակողմանի շրջափակումները և ՀԳՀԾ-ից միայն  անունը մնա: Նման պայմաններում, եվրոպական երեք երկրների հետ մի քանի շաբաթ բանակցություններից հետո, եթե Իրանը հասնի այն եզրակացության, որ ՀԳՀԾ-ն չի երաշխավորում իր երկրի ժողովրդի շահերը, կվերանայի իր ներկայիս քաղաքականությունը: