Եվրոպան հրաժարվում է ենթարկվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91300-Եվրոպան_հրաժարվում_է_ենթարկվել_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալու_որոշմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ առևտրական կապեր ունեցող ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 08:37 Asia/Tehran
  • Եվրոպան հրաժարվում է ենթարկվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ առևտրական կապեր ունեցող ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը:

Նա ասել է, որ եվրոպացիները չպետք է վճարեն ԱՄՆ-ից դուրս գալու ծախսերը: Լը Դրիանը քննադատել է Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերություններին շրջափակման ենթարկելու ԱՄՆ-ի մոտեցումը և հավելել, որ եվրոպացիները պետք է պաշտպանեն իրենց ընկերությունների շահերը:

ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ ԱՄՆ-ի գործընթացի դեմ Ֆրանսիայի արտգործնախարարի ընդունած խիստ դիրքորոշումը կրկին ցույց է տալիս որ եվրոպացիները պատրաստ չեն  Իրանի հարցում հետևել ԱՄՆ-ի քաղաքականությանը:  Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի արդյունավետությնը որպես միջազգային պայմանագիր,  եվրոպացիները  ցանկանում են պահպանել այն: Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ի պահպանումը կապված է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմության հետ:

Թեհրանը հայտարարել է, որ  մնա ՀԳՀԾ-ում, քանի դեռ այն ապահովիւմ է Իրանի շահերը: Բնականաբար, եթե ԱՄՆ-ն փորձի առևտրային լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների, բանկերի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առևտրական, տնտեսական, բանկային և այլ գործակցային կապեր ունեն Իրանի հետշ իսկ եվրոպական երկրները  չփորձեն դա կանխել, չպետք է ակնկալել որ Իրանը կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում: Եթե եվրոպացիները նման ակնկալիքներ ունեն, չպետք է սպասեն որ Իրանը կողջունի իրենց քայլերը: 

Այժմ գնդակը գտնվում է եվրոպացիների դաշտում, որոնք պետք է փորձեն դիմակայել Թրամփի քայլերին: Վերջինս,  առանց հաշվի առնելու Եվրոպայի շահերը ու միայն սեփական շահերի և քաղաքական նպատակների հիման վրա, դուրս է եկել ՀԳՀԾ-ից: Կամ էլ ենթարկվելով Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված  պատժամիջոցների պահանջներին, եվրոպացիները պետք է կորցնեն իրենց անկախությունը:  

ՀԳՀԾ-ն չեղյալ հայտարարվելու դեպքում ոչ միայն Եվրոպայի դիրքերը միջազգային մակարդակով կթուլանան, այլև կասկածի տակ  կդրվի համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի արդյունավետությունը:

 ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Որևէ երկիր չի կարող միակողմանի կերպով չեղարկել միջուկային համաձայնությունը, քանի որ այն երկկողմ չէ: Սա համաշխարհային ձեռքբերում է համարվում»: Մոգերինին ընդգծել է որ Եվրոպան կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի գործադրմանը: 

Բրյուսելը, հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ընդգծել է, որ  Եվրոպայի, տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությունը պահպանելու  համար անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն: Հենց այդ պատճառով, Եվրոպան վճռակամ է պահպանել իր շահերը :

Հատկանշական է, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մեյերը Եվրոպային կոչ է արել ամուր դիրքերից դեմ դուրս գալ ԱՄՆ-ի որշումներին:

Այսպիսով, եվրոպական կառավարությունները պահանջում են ամուր դիրքորոշում ընդունել ԱՄՆ-ի հայտարարությունների և սպառնալիքների դեմ: