Եվրոպան հրաժարվում է ենթարկվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ առևտրական կապեր ունեցող ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը:
Նա ասել է, որ եվրոպացիները չպետք է վճարեն ԱՄՆ-ից դուրս գալու ծախսերը: Լը Դրիանը քննադատել է Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերություններին շրջափակման ենթարկելու ԱՄՆ-ի մոտեցումը և հավելել, որ եվրոպացիները պետք է պաշտպանեն իրենց ընկերությունների շահերը:
ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ ԱՄՆ-ի գործընթացի դեմ Ֆրանսիայի արտգործնախարարի ընդունած խիստ դիրքորոշումը կրկին ցույց է տալիս որ եվրոպացիները պատրաստ չեն Իրանի հարցում հետևել ԱՄՆ-ի քաղաքականությանը: Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի արդյունավետությնը որպես միջազգային պայմանագիր, եվրոպացիները ցանկանում են պահպանել այն: Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ի պահպանումը կապված է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմության հետ:
Թեհրանը հայտարարել է, որ մնա ՀԳՀԾ-ում, քանի դեռ այն ապահովիւմ է Իրանի շահերը: Բնականաբար, եթե ԱՄՆ-ն փորձի առևտրային լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների, բանկերի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք առևտրական, տնտեսական, բանկային և այլ գործակցային կապեր ունեն Իրանի հետշ իսկ եվրոպական երկրները չփորձեն դա կանխել, չպետք է ակնկալել որ Իրանը կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում: Եթե եվրոպացիները նման ակնկալիքներ ունեն, չպետք է սպասեն որ Իրանը կողջունի իրենց քայլերը:
Այժմ գնդակը գտնվում է եվրոպացիների դաշտում, որոնք պետք է փորձեն դիմակայել Թրամփի քայլերին: Վերջինս, առանց հաշվի առնելու Եվրոպայի շահերը ու միայն սեփական շահերի և քաղաքական նպատակների հիման վրա, դուրս է եկել ՀԳՀԾ-ից: Կամ էլ ենթարկվելով Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պահանջներին, եվրոպացիները պետք է կորցնեն իրենց անկախությունը:
ՀԳՀԾ-ն չեղյալ հայտարարվելու դեպքում ոչ միայն Եվրոպայի դիրքերը միջազգային մակարդակով կթուլանան, այլև կասկածի տակ կդրվի համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի արդյունավետությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Որևէ երկիր չի կարող միակողմանի կերպով չեղարկել միջուկային համաձայնությունը, քանի որ այն երկկողմ չէ: Սա համաշխարհային ձեռքբերում է համարվում»: Մոգերինին ընդգծել է որ Եվրոպան կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի գործադրմանը:
Բրյուսելը, հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ընդգծել է, որ Եվրոպայի, տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է պահպանել ՀԳՀԾ-ն: Հենց այդ պատճառով, Եվրոպան վճռակամ է պահպանել իր շահերը :
Հատկանշական է, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մեյերը Եվրոպային կոչ է արել ամուր դիրքերից դեմ դուրս գալ ԱՄՆ-ի որշումներին:
Այսպիսով, եվրոպական կառավարությունները պահանջում են ամուր դիրքորոշում ընդունել ԱՄՆ-ի հայտարարությունների և սպառնալիքների դեմ: