Իսլամական աշխարհի կարևորագույն կարիքը Իրանի առաջնորդի համոզմամբ
«Շիա ուղղության դերը իսլամական գիտությունների առաջացման եւ ընդլայնման մեջ» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական աշխարհի կարևրագույն կարիքը համարել է՝ «Միաբանությունն ու համերաշխությունը» ինչպես նաև «Բոլոր գիտություններում առաջադիմելու լուրջ քայլը»:
Գիտական հետամնացությունը համարելով իսլամ աշխարհը այլոց տիրակալության տակ մնալու հիմնական պատճառը, Իրանի մեծարգո առաջնորդը հավաստել է.«Դարեր շարունակ գիտական հետամնացությունից հետո արևմտյան աշխարհը կարողացավ օգտագործել իսլամական աշխարհի գիտական առաջադիմությունները և ավելացնել իր գիտական, ռազմական, քաղաքական ու քարոզչական ուժն ու հարստությունը և ի վերջո գաղութատիրությամբ իսլամական երկրներին հասցնել այս օրվան»:
Իսլամական աշխարհի առաջադիմությունը և կայունությունը աշխարհի առաջադիմության ու կայունության պատճառ կդառնա: Այդ ուղղությամբ երկու առումներով կարևոր են գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում իսլամական երկրների միջև համագործակցությունները:
Այս համագործակցությունների առաջին կողմը տնտեսական տարբեր բաժինների զարգացման ու առաջադիմության հիմքի վրա իրական անկախության հիմքերի ամրապնդումն է: Առաջադիմության ազդեցության երկրորդ կողմը իսլամական աշխարհում կառուցողականության ու հույսի մթնոլորտի առաջացումն է:
Ուստի հաշվի առնելով երկու ցուցանիշների նշանակությունը իսլամական երկրների միջև գիտական համագործակցությունները հույժ կարևոր է, քանի որ կարող է հող նախպատրաստել իսլամական երկրների հիմնական հեղաշրջման ու իրավիճակի բարելավման:
Անդրադառնալով արևմտյան ուժերի կողմից իսլամական երկրների նկատմամբ ուժի կիրառմանը և արևմուտքի նկատմամբ իսլամական որոշ երկրների հնազանդ կեցվածքին Իրանի մեծարգո առանորդը շեշտել է. «Իսլամական երկրների գիտական առաջադիմությամբ այս պայմանները պետք է փոփոխության ենթարկվեն և իսլամական աշխարհը կարող է կրկին հայտնվել մարդկային քաղաքակրթության բարձունքին, որպեսզի իսլամի թշնամիներն ու ԱՄՆ-ն չկարողանան իսլամական երկրների ղեկավարներին հրահանգներ տալ»:
Առաջադիմության ճանապարհով Իրանի ընթացքը համարելով հաջող օրինակ Իրանի մեծարգո առաջնորդը հավելել է. «Մենք այս ընթացքը շարունակելու ենք մինչև նվաճենք գիտության բոլոր սահմանները և ի տարբերություն արևմուտքցիների, Իրանը պատրաստ է իր գիտական առաջադիմություններն ու ձեռքբերումները փոխանցել իսլամական մյուս երկրներին»:
ԻԻՀ-ի հպարտություններից մեկն էլ գիտական ոլորտներում օրըստօրե առաջադիմությունն ու ակտիվ ներկայությունն է:
Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում ԻԻՀ-ի ձեռքբերումներին ու տեխնոլոգիայի ոլորտում առաջադիմություններին, Միջին Արևելքի գծով ռուս փորձագետ Անդրեյ Եվստրատովն ասում է. «Աշխարհում գիտական ձեռքբերումների առումով Իրանը առաջին տեղում է կանգնած»:
Իսլամական աշխարհում գիտության տարածման ոլորտում Իրանը մեծ ծրագրեր է իրականացնում և այդ նպատակով ձևակերպել է Հազրաթ Մոստաֆայի անվան գիտության ու տեխնոլոգիայի հիմնադրամը: Այս հիմնադրամը բարձրակարգ գիտնականներին մեծարելու և իսլամական աշխարհին գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում լավ օրինակներ ներկայցնելու համար, երկու տարին մեկ անցկացնում է գիտական մրցույթներ՝ հաղթողներին շնորհելով Մոստավֆայի անվան մրցանակ և իսլամի մեծ մարգարեի ծննդյան տոնին հյուրընկալում է իսլամական 30 երկրների 90 բարձրակարգ գիտնականներին:
Անկասկած գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը այս նպատակի իրականացման միակ ելքն է համարվում: Իսլամական աշխարհը դեռևս ունի արժեքավոր առիթներ, որ կարող է լավագույնս օգտագործել դրանք: